Logo

Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչների հնգյակը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:42 / 22.03.2022ՍՊՈՐՏ
ամենաբարձր վարձատրվող մարզիչ

Հայտնի են դարձել Մաուրիսիո Պոչետինոյի, Խորխե Սամպաոլիի և Քրիստոֆ Գալտյեի աշխատավարձերը։ Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը հրապարակել է L'Equipe-ը։

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամսական ստանում է 1,1 միլիոն եվրո։ «Մարսելի» մարզիչ Խորխե Սամպաոլին և «Նիսից» Քրիստոֆ Գալտյեն կիսում են ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակի 2-րդ տեղը. նրանք ամսական վաստակում են 330 000 եվրո։

Ամենաբարձր վարձատրվող մասնագետների հնգյակում են նաև «Լիոնից» Պետեր Բոշը՝ ամսական 250,000 եվրո աշխատավարձով, և «Մոնակոն» գլխավորող Ֆիլիպ Կլեմանը, որն ամսական վաստակում է 150,000 եվրո։

ՊՍԺ-ի կատարյալ գերիշխանությունը՝ Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա