Logo

45,500 նստատեղ, 100 հազար տոմս. «Այնտրախտը» կրկին կզարմացնի ֆուտբոլային Եվրոպային

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:25 / 10.05.2022ՍՊՈՐՏ
Այնտրախտ-Ռեյնջերս

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» մոտ 100 հազար տոմս է ստացել Եվրոպա լիգայի շրջանակում Գլազգոյի «Ռեյնջերսի» դեմ եզրափակիչ խաղի համար՝ հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

«Այնտրախտի» երկրպագուներն ավելի քան 100 հազար հայտ են ուղարկել ակումբ՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսեր ստանալու համար: Հատկանշական է, որ եզրափակիչ հանդիպումը հյուրընկալող Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնը կարող է ընդունել 45,500 հանդիսական: Այս իրադարձության կապակցությամբ «Այնտրախտի» մամուլի ծառայությունը գրել է՝ «արծիվները» ցանկանում են ներխուժել Իսպանիա»:

Հիշեցնենք՝ մրցաշարի 1/4 եզրափակիչի՝ «Բարսելոնայի» դեմ և կիսաեզրափակիչի՝ «Վեսթ Հեմի» դեմ արտագնա խաղերում «Այնտրախտն» ունեցել է սպասվածից մեծ աջակցություն:

Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա