Logo

Ֆրանկոֆոնյան խաղեր. Հրաչյա Մարգարյանը՝ արծաթե մեդալակիր

00:59 / 30.07.2023Ըմբշամարտ
null

Հայ ազատ ոճային ըմբիշները հաջող են մեկնարկել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնյան խաղերում:

Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալ է նվաճել Հրաչյա Մարգարյանը (65 կգ):

Ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Վրեժ Գևորգյանը (61 կգ), իսկ Առաքել Մովսիսյանը (57 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Մխեյանը (70 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ)։

Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է հուլիսի 28-ին և կավարտի օգոստոսի 6-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա