Logo

Ֆրանսիացի երկրպագուները շփոթել են Բուխարեստն ու Բուդապեշտը և բաց թողել Հունգարիայի դեմ խաղը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 23.06.2021ՍՊՈՐՏ
v960x540 image20210614 61 1smysfv - Ֆրանսիացի երկրպագուները շփոթել են Բուխարեստն ու Բուդապեշտը և բաց թողել Հունգարիայի դեմ խաղը

Զավեշտալի դեպք է տեղի ունեցել ԵՎՐՈ 2020-ի ընթացքում:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ ֆրանսիացի 6 երկրպագուներ շփոթել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը և Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը (երկու քաղաքներն էլ մրցաշարն ընդունողների շարքում են), ու մեկնել Բուխարեստ՝ բաց թողնելով F խմբի Ֆրանսիա – Հունգարիա հանդիպումը:

Իմանալով իրենց սխալի մասին՝ երկրպագուները որոշել են մնալ Բուխարեստում, քանի որ եթե Ֆրանսիան հաղթի Պորտուգալիային ու զբաղեցնի առաջին հորիզոնականը, ապա 1/8 եզրափակիչի խաղը հունիսի 28-ին կանցկացնի Բուխարեստում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա