Logo

Ֆրանսիան ներկայացնող թենիսիստը պարտվելուց հետո ապտակել է մրցակցին

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:00 / 05.04.2022ՍՊՈՐՏ
Միշել Կուամե- Ռաֆայել Նիի Անկրախ

Տհաճ միջադեպ է գրանցվել Գանայում ընթացող թենիսի երիտասարդական մրցաշարում։

Ստուգատեսում առաջին վարկանիշն ունեցող ֆրանսիացի մարզիկ Միշել Կուամեն առաջին շրջանում կազմակերպիչ երկրի ներկայացուցիչ Ռաֆայել Նիի Անկրախին պարտվելուց հետո հենց խաղահրապարակում ապտակել է մրցակցին։

Միջադեպի տեսագրությունը հայտնվել է մամուլում և սոցցանցերում։ Կուամեի արարքի պատճառներն անհայտ են։

Անկրախին փորձել են պաշտպանել նրա մտերիմները, սակայն բռնություն գործադրած մարզիկը փախուստի է դիմել խաղահրապարակից։

ITF-ի երիտասարդական սանդղակում 589-րդ վարկանիշն ունեցող Կուամեն հայտավորված է նաև այս մրցաշարի զուգախաղերի մրցմանը, որին նրա մասնակցությունը, սակայն, անորոշ է մնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա