Logo

Ֆրանսիական ակումբի նախագահը ձերբակալվել է

14:04 / 08.04.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող «Անժե» ակումբի նախագահ Սաիդ Շաբանը ձերբակալվել է, հայտնում է Le Parisien-ը:

Շաբանը կասկածվում է տարատեսակ ֆինանսական զեղծարարությունների համար: Տեղեկություն կա, որ նա փաստաթղթեր է կեղծել տրանսֆերներ կատարելու ընթացքում:

Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում «Անժեն» 41 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է և 15 միավոր զիջում է վտանգավոր գոտուն ամենամոտ «Ստրասբուրգին»:

30-րդ տուրում «Անժեն» կընդունի «Լիլին»: Հանդիպումը կմեկնարկի ապրիլի 8-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա