Logo

Ֆրանսիայի քաղաքացին նախագահական ընտրություններում քվեարկել է Բենզեմայի օգտին (լուսանկարներ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:06 / 11.04.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի քաղաքացին նախագահական ընտրություններում քվեարկել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի օգտին:

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, ֆրանսիացի ռմբարկուի ստացած ձայնն անվավեր է ճանաչվել, սակայն ժպիտ է պարգևել ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին։

Նշենք նաև, որ Էմանուել Մակրոնը երկրորդ անգամ անընդմեջ ընտրվելու հավակնորդն է։ Ապրիլի 24-ին տեղի է ունենալու ընտրությունների երկրորդ փուլը։

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Բենզեման ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում. 34-ամյա ռմբարկուն մասնակցել է 37 հանդիպման, դարձել նույնքան գոլի և 13 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա