Logo

Ֆրենկի դե Յոնգը դժգոհ է «Բարսելոնայի» ղեկավարությունից

15:05 / 20.11.2022ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարծում է, որ 2022 թվականի ամռանն իր պայմանագրի մանրամասների արտահոսքը կատարվել է ակումբի կողմից:

«Պայմանագրիս մանրամասները հայտնի էին դարձել: Ես չէի դա արել և ինձանից բացի միայն ակումբն էր տիրապետում պայմանագրի մանրամասներին: Այնպես որ, կարծում եմ՝ ակումբն է այդ ամենի հեղինակը, բայց, ըստ իս, դրա անհրաժեշտությունը չկար:

Մեծ աղմուկ բարձրացավ և քննարկվում էր, թե արդյոք վավե՞ր է իմ պայմանագիրը, քանի որ նախորդ ղեկավարության օրոք էր կնքվել: Ես զայրացած էի ակումբի քայլից, սակայն դա որևէ ազդեցություն ունենալ չէի կարող»,- Դե Յոնգի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականին Ֆրենկի դե Յոնգը, ինչպես նաև Ժերար Պիկեն, Կլեման Լանգլեն ու Մարկ-Անդրե Տեր Շտեգենը աշխատավարձի հարցում զիջումների էին գնացել, իսկ տարբերությունը պետք է փոխհատուցվեր հաջորդող տարիներին՝ հավելավճարների տեսքով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա