Logo

Դե Յոնգ. «Ցավով պիտի նշեմ, որ հպարտ ենք «Ռեալի» դեմ անցկացրած խաղից, որում պարտվեցինք»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:37 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Frenki de Yong

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է Լա լիգայի 22-րդ տուրում «Ալավեսի» դարպասը խփած հաղթական գոլի մասին (1:0)՝ անդրադառնալով նաև Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը, որում կատալոնական ակումբը զիջեց մադրիդյան գրանդին լրացուցիչ ժամանակում:

«Շատ կարևոր հաղթանակ էր, քանի որ մեզ համար դժվար ժամանակաշրջան է։ Խաղադաշտը սառած էր, և այդ պայմաններում հեշտ չէր խաղալը։

Պետք է ավելացնել. մենք պետք է ավելի շատ տիրենք գնդակին, հատկապես արտագնա խաղերում: Միայն այդպես կարելի է սպասել, որ ազատ գոտիներ բացվեն: Մենք չափից դուրս շտապողականություն ենք դրսևորում:

Մենք լավ խաղացինք նաև «Ռեալի» դեմ: Ցավով պետք է նշեմ, որ հպարտ ենք «Ռեալի» դեմ ցուցադրած խաղի համար, որում պարտվեցինք, քանի որ պարտությունները «Բարսելոնայի» համար միայն պետք է հիասթափեցնող լինեն:

Մեր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է:

Ես լավ եմ: Մարդիկ կասեն, որ ես լավ խաղացի, քանի որ գոլ եմ խփել, բայց նրանցից շատերն ընդհանրապես չեն դիտում հանդիպումները։ Ես կարող եմ ավելի շատ կատարելագործվել, բայց հաստատ ներկայումս աղետալի վատ չեմ խաղում»,- Ֆրենկիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա