Logo

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 03.12.2019ՄՇԱԿՈՒՅԹ
sigmund freud victor molev - Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․
  • Սեր և աշխատանք. ահա մեր մարդկայնության անկյունաքարերը:

 

  • Շատ կանանց սիրողը գիտի՝ ինչ է կինը, մեկին սիրողը գիտի՝ ինչ է սերը:

 

  • Մարդն առողջանում է իր ներքին սեքսուալությանը ազատություն տալով։

 

  • Մենք երբեք այնքան անպաշտպան չենք, որքան սիրելիս։

 

  • Ամուսինը գրեթե միշտ սիրած տղամարդու փոխարինողն է, ոչ թե հենց այդ սիրելին։

 

  • Ինչո՞ւ մենք ամեն նոր ամիս նոր մարդու չենք սիրահարվում։ Որովհետև բաժանվելիս մենք բաժանվում ենք մեր սրտից ինչ-որ կտորից։

 

  • Մարդիկ ավելի բարոյական են, քան կարծում են, և շատ ավելի անբարո են, քան կարող են պատկերացնել։

 

  • Սերն իր էությամբ հիմա էլ նույնքան կենդանական է, որքան նախնադարում էր։

 

  • Եթե մեկը մյուսի մեջ չգտներ այն, ինչը պետք է փոխել, ապա միասին անասելի ձանձրալի կլիներ։

 

  • Հպումը տիրանալու սկիզբն է, սեփական անձին մեկ այլ անձ կամ իր ենթարկեցնելու սկիզբը։

 

  • Իդեալական, հավերժական, ատելությունից մաքրված սեր գոյություն ունի միայն կախվածություն ունեցողի և թմրանյութի միջև։

 

  • Երբ ծեր կինը շուն է պահում, իսկ ծեր տղամարդը՝ արձանիկներ հավաքում, ապա այդ կերպ կինը լրացնում է ամուսնական կյանքի բացը, իսկ տղամարդը ստեղծում է բազում բազմաթիվ սիրային հաղթանակների խաբկանք։ Բոլոր կոլեկցիոներները ինչ-որ իմաստով Դոն Ժուաններ են։

 

  • Իսկական մազոխիստն այտը դեմ կտա այնտեղ, որտեղ հաստատ հարված ստանալու շանս ունի։

 

  • Մենք իրար ընտրում ենք ամենևին ոչ պատահական, մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն կան մեր ենթագիտակցության մեջ։

 

  • Մարդը սիրում է այն, ինչը չի հերիքում սեփական «ես»-ին կատարյալին հասնելու համար։

 

  • Որպեսզի չհիվանդանանք, պետք է սկսենք սիրել։

 

  • Սեքսուալ շեղում կարող է համարվել միայն սեքսի բացակայությունը, մնացած ամեն բան ճաշակի հարց է:

 

  • Կինը պետք է փափկեցնի տղամարդուն, ոչ թե թուլացնի նրան:

 

  • Դաժանությունն ու սեռական ցանկությունը իրար հետ շատ սերտ կապ ունեն։

 

  • Հարցերի հարցը, որին ես այդպես էլ չեմ կարողանում պատասխան գտնել՝ չնայած 30 տարվա աշխատանքային փորձիս, հետևյալն է․ ի՞նչ է ուզում կինն ի վերջո․․․

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա