Logo

Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 18.03.2021Արվեստանոց
27797624 1669644516454892 3754744839221384027 o 14 - Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Գեղանկարչության մեջ կանացի անուններ կան, ավելին՝ դրանք նշանավոր ու հնչեղ անուններ են: Նրանցից մեկին անվանել են «գույնի վիրտուոզ» և դասել Մոնեի ու Մանեի շարքին, մյուսը հիմնադրել է Լոնդոնի Թագավորական ակադեմիան, մեկ ուրիշն էլ՝ նկարել իր ցավն ու դրանով գրավել աշխարհը:

Այսօր կխոսենք 5 կանանց մասին, որոնք նշանակալի դեր են ունեցել գեղանկարչության ոլորտում…

Ալեքսանդրա Էքստեր

Ռուսական ավանգարդի ճանաչված ներկայացուցիչ ու ար-դեկո ոճի հիմնադիրներից մեկը։

Экстер Александра Александровна — знаменитая художница ХХ века: энциклопедия аукциона антиквариата и предметов старины ARTLOT24

Նկարչուհի, դիզայներ, որն իր կյանքը բաժանել է  Կիևի, Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Վիեննայի ու Փարիզի միջև. հավանաբար այդ է պատճառը, որ Ալեքսանդրային իրենցն են համարում թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիներն ու թե՛ ֆրանսիացիները: Էքստերը եղել է ռուսական ավանգարդի ամենաճանաչված կինն ու ար-դեկոյի հիմնադիրներից մեկը: Ալեքսանդրան ծնվել ու մեծացել է հարուստ գործարարի ընտանիքում, փայլուն կրթություն է ստացել, ճանապարհորդել է, ամուսնացել է, ծանոթացել ու սերտ հարաբերություններ է հաստատել նկարիչ Պաբլո Պիկասոյի, բանաստեղծ Գիյոմ Ապոլիների հետ:

17 марта 1949 г. - Умерла Александра Экстер, русско-французская художница, мастер авангарда.

Կիևում Դավիդ Բուռլյուկի հետ կազմակերպել է «Օղակ» /«Звено»/ ցուցահանդեսը։ Նրա կիևյան արվեստանոցը դարձել էր քաղաքի մտավորական ընտրախավի ներկայացուցիչների հանդիպատեղի. այստեղ այցելում էին բանաստեղծուհի Աննա Ախմատովան, գրողներ Իլյա Էրենբուրգը, Օսիպ Մանդելշտամը, պարուհիներ Բրոնիսլավա Նիժինսկան, Էլզա Կրյուգերը, նկարիչներ Ալեքսանդր Բոգոմազովը, Վլադիմիր Բարանոֆ-Ռոսսինը, ապակեպատ պատշգամբում աշխատում էին դեկորատիվ արվեստի ապագա աստղեր Վադիմ Մելլերը, Անատոլ Պետրիցկին, Պ. Չելիշևը…

Բեռլինի «Շտուրմ» պատկերասրահը 1927 թ. կազմակերպել է նկարչուհու առաջին անհատական ցուցահանդեսը։ Հաջորդ տարի կայացել է նրա անհատական ցուցահանդեսը Լոնդոնում՝ «Claridge Gallery»-ում, իսկ 1929-ին Փարիզում՝ «Galerie des Quatre Chemins»-ում կազմակերպվել է «Александра Экстер. Театр. Макеты, декорации, костюмы» ցուցահանդեսը։ Էքստերի աշխատանքների անհատական ցուցահանդես է կազմակերպվել նաև Նյու Յորքում և Պրահայում:

Экстер Картины биография Exter Alexandra

Ալեքսանդրան Իտալիայում ծանոթացել է ֆուտուրիստ նկարիչ Արդենգո Սոֆիչիի և վերջինիս միջոցով՝ այդ երկրի առաջատար ավանգարդիստների հետ, մասնակցել նրանց ցուցահանդեսներին։ Ավանգարդիստական արվեստի մի շարք նշանակալի ցուցահանդեսների է մասնակցել նաև Ռուսաստանում ու Ֆրանսիայում: Հանդես գալով ավանգարդի հովանոցի ներքո՝ Էքստերը իրեն դրսևորել է որպես սուպրեմատիստ ու կոնստրուկտիվիստ նկարիչ, միաժամանակ մեծ դեր խաղացել Ար դեկո շարժման հիմնադրման մեջ։ Նա չի սահմանափակվել մեկ շարժման, մեկ ուղղության շրջանակներով, եղել է փորձարարությունների հակված կին արվեստագետ, որը զբաղվել է նաև բեմանկարչությամբ ու գրքերի ձևավորմամբ:

Անգելիկա Քաուֆման

Նեոդասական նկարչուհի, Լոնդոնի Թագավորական ակադեմիայի հիմնադիր երկու կանանցից մեկը:

620x462 1 3eb6506c07c4070106e2afc0314f800a@665x495 0xac120003 15122157001562616858 - Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Տասնութերորդ դարի վերջին շվեյցարացի նկարչուհի Անժելիկա Կաուֆմանը կարողացավ մեծ վարպետության հասնել մի ժանրում, որը ընդունված էր համարել «տղամարդկանց մենաշնորհը». Քաուֆմանը դարձավ պատմական գեղանկարչության նշանավոր դեմքերից մեկը: 1780-ական թվականներին Անգելիկա Քաուֆմանը շատ հայտնի դարձավ Եվրոպայում՝ ազնվականների, այդ թվում ՝ տարբեր արքայական ընտանիքների ներկայացուցիչների բազմաթիվ դիմանկարների շնորհիվ: Քաուֆմանի՝ դասական դիցաբանության հիման վրա հեղինակած գործերը դառնում էին փորագրություններ, օգտագործվում «գեղարվեստական» արդյունաբերության մեջ. այդպիսով, Անգելիկան ու իր վրձնի գործերը այնպիսի ճանաչում ունեցան, որի մասին կերազեին բազմաթիվ տղամարդ նկարիչներ:

Кауфман Картины биография Kauffmann Angelica

Քաուֆմանը, մեկ այլ նկարչուհու՝ Մերի Մոզերի հետ միասին դարձավ Բրիտանական Արվեստների Թագավորական Ակադեմիայի հիմնադիրներից մեկը: Հաջորդող մեկուկես դարի ընթացքում Ակադեմիայի անդամների շարքերում այլ կանանց անուններ չեն հայտնվել: Բացի այդ, Անժելիկան առաջին կինն էր, որն իր կյանքի զգալի հատվածը նվիրեց մի մասնագիտության, որն այսօր անվանում են դիզայն. նկարչուհին զբաղվում էր առանձնատների կահավորմամբ:

Художница Ангелика Кауфман – IntPictures.com

Բերտա Մորիզո

Իմպրեսիոնիզմի «երեք մեծ կանանցից» մեկը:

300x455 1 d1caa433ed0f2a06d56d873bac6d6c4c@330x500 0xac120003 12435057521562661465 - Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Փարիզ,  Օրանժերի թանգարան, Կլոդ Մոնե. սրանք առաջին ասոցիացիաներն են, որոնք առաջանում են նկարչության սիրահարների մոտ՝ իմպրեսիոնիզմը բառը լսելիս: Պարզվում է՝ ժանրի առաջին ներկայացուցիչների շրջանակներում միայն տղամարդկանց անուններ չեն:  Բերտա Միրզո. նրան անվանում էին «գույնի վիրտուոզ», իսկ  Գուստավ Գեֆրոյը նրան բնութագրում էր, որպես իմպրեսիոնիզմի «երեք մեծ կանանցից» մեկը՝ Մերի Բրակեմոնդի և Մերի Կեսսետի հետ միասին։

620x462 1 67b94f7db6a059097279de3e499b57a0@665x495 0xac120003 7619674141562616848 - Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Բերտա Մորիզոն բավականաչափ հարուստ, բուրժուական մի ընտանիքից էր: Նա մանկուց հետաքրքրվում էր գեղանկարչությամն, ինչպես և իր քույրը, սակայն, ի տարբերություն քրոջը, նրան հաջողվեց ոտքով-գլխով մտնել գեղանկարչության ու իմպրեսիոնիզմի աշխարհ: Նա մտերմացավ իր ժամանակների լավագույնների հետ՝ Մոնե, Ռենուար, Սիսլեյ… նույնիսկ ամուսնացավ Էդուարդ Մանեի եղբոր հետ. հենց այդ է պատճառը, որ Մորիզոյի պատկերը ասքան հաճախ կարելի է տեսնել Մանեի գործերում:

620x462 1 c2a4d11fe8675f75d7ee58d09054bcac@665x495 0xac120003 1391511881562616848 - Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

«Բերտա Մորիզո». Էդուարդ Մանե

Ջորջիա Օ՛Կիֆ

Ամերիկյան ժամանակակից արվեստի առաջին կին ներկայացուցիչը:

300x455 1 c827a9b1c55e5cfe4b6e400d3f8bb8ad@330x500 0xac120003 1528476071562661467 - Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Ջորջիա Օ՛Կիֆ համարվում է ամերիկյան ժամանակակից արվեստի առաջին կին ներկայացուցիչը: Շատերը նրա նկարած ծաղիկների թերթիկների մեջ տեսնում են սեքսուալություն, սակայն նկարչուհին իր գործերում նմանատիպ թաքնված ենթատեքստերի առկայությունը միշտ հերքել է: Քննադատները, սկզբում, հերքում էի տաղանդի առկայությունը Ջորջիայի ստեղծագործություններում, իսկ ինքը՝ նկարչուհին պնդում էր, որ ատում է այն, ինչ նկարում է, այսինքն՝ ծաղիկներ, «սակայն իրական բնորդներն ու բնորդուհիները շատ ավելի թանկ արժեն»:

300x455 1 b0ef424e5dced2926a93ab6566b6fa66@330x500 0xac120003 12612024191562661467 - Ֆրիդա Կալոն ու ևս 4 նշանավոր նկարչուհի

Միայն նրա ամուսինը՝ լուսանկարիչ և պատկերասրահի սեփականատեր Ալֆրեդ Ստիգլիցն էր մեծ ապագա տեսնում կնոջ գործերում: Նա Ջորջիային անվանում էր ամերիկյան մոդեռնիզմի առաջին կինը և ասում, որ Օ’Կիֆի ստեղծած ծաղիկների, կենդանիների ոսկորների և անապատային լանդշաֆտների պատկերները ամերիկյան գեղարվեստական ​​մշակույթի ու դիցաբանության անքակտելի բաղկացուցիչ մասն են:

Այնուամենայնիվ, արդեն այսօր նկարչուհու աշխատանքները աճուրդի են հանվում՝ տիեզերական գներով: Վերջերս, նրա «Jimson Weed» կտավը, որը հայտնի է նաև, որպես «Սպիտակ ծաղիկ №1», վաճառվեց 44,4 միլիոն դոլարով Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տանը: Ջորջիան ռեկորդ սահմանեց՝ դառնալով ամենաբարձր գնով վաճառված կտավի հեղինակը՝ կանանց կողմից ստեղծված արվեստի գործերի շրջանակներում:

Картина Джорджии О'Кифф установила новый ценовой рекорд | Артгид

«Սպիտակ ծաղիկ №1», Ջորջիա Օ՛Կիֆ

 

Ֆրիդա Կալո

Կին, որը նկարում էր իր ցավը: 

7 работ Фриды Кало и Диего Риверы

Մագդալենա դել Կարմեն Ֆրիդա Կալո Կալդերոն 20-րդ դարի ամենահայտնի նկարչուհին է։ Նրա նկարչության ոճը մասամբ հարում է սյուրռեալիզմին։ Գեղանկարչության մեջ յուրահատուկ տեղ ունեցող Ֆրիդա Կալոյի ստեղծագործության վրա մեծ հետք են թողել երկու կարևոր դեպքեր: Առաջինն ավտովթարն էր, որը երիտասարդ նկարչուհուն գամեց անկողնուն և ստիպեց վրձին վերցնել ձեռքն ու նկարել: Երկրորդը քաղաքական ակտիվիստ, մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ ամուսնությունն էր: Իր կտավներում նկարչուհին պատկերել է իր ծանր ապրումներն ու ամուսնու հետ բարդ հարաբերությունները: Հայտնի է նաև իր բազմաթիվ դիմապատկերներով և Մեքսիկայի բնությամբ, արտեֆակտներով ոգեշնչված աշխատանքներով: Երկրի ժողովրդական մշակույթով ոգեշնչված` նա աշխատել է նաիվ ժողովրդական արվեստի ոճով:

Описание картины Две Фриды – Фрида Кало📕

1938 թվականին Նյու Յորքի Ժուլյեն Լևի պատկերասրահում սյուրռեալիստ նկարիչ Անդրե Բրետոնը կազմակերպում է Կալոյի առաջին անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը հաջողություն է ունենում, որին հաջորդում է մյուսը՝ Փարիզում՝ 1939 թվականին: Այնուհետև, Լուվրը գնում է Կալոյի «Շրջանակը» կտավը՝ դարձնելով նրան առաջին մեքսիկացի նկարիչը, որի աշխատանքը ներառվել է Լուվրի հավաքածուում: 1940-ական թվականների ընթացքում Կալոն մասնակցում է Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում կազմակերպված ցուցահանդեսներին: Նա դասավանդել է Լա Էսմերալդայում և դարձել Seminario de Cultura Mexicana-ի հիմնադիր անդամ: Նույն տասնամյակում Կալոյի մշտապես փխրուն առողջությունը սկսում է վատթարանալ: Մեքսիկայում իր առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 1953 թվականին՝ մահից կարճ ժամանակ առաջ: Մահվան պաշտոնական վարկածը ծանր հիվանդությունն է, սակայն շատերն այն կարծիքին են, որ նկարչուհին ինքնասպան է եղել։

Выставка Фриды Кало и Диего Риверы впервые пройдет в Москве :: Впечатления :: РБК Стиль

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա