Logo

Ֆուրջել Նարսինգը ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:17 / 30.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

«Փյունիկի» հետ անչափ կարևոր խաղում Ֆուրջել Նարսինգը ոչ միայն «Արարատ-Արմենիային» փրկեց պարտությունից՝ պահպանելով չեմպիոնական մրցավազքում ինտրիգը, այլև մի քանի ուշագրավ ցուցանիշ գրանցեց:

Նախ, նա դարձավ VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ Դավիթ Յուրչենկոյի դարպասը գրավելով 34 տարեկան 47 օրականում: Նարսինգը գերազանցեց թիմի նախկին հարձակվող Անտոն Կոբյալկոյի ցուցանիշը, որն իր վերջին գոլը խփել էր 33 տարեկան 180 օրականում:

Ֆուրջել Նարսինգը 6 գոլով դարձավ նաև ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենաարդյունավետ հոլանդացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով «Գանձասար-Կապանի» նախկին լեգեոնական Ռեջիլիո Զեեդորֆի ցուցանիշը, որի հաշվին 5 գոլ էր գրանցված:

Նարսինգը նաև ընդգրկվեց VBET ՀՊԼ-ում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Այդ ցանկը գլխավորում է «Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ Վիրջին Մարշավելան, որն աչքի է ընկել 37 տարեկան 52 օրականում:

Ֆուրջել Նարսինգն «Արարատ-Արմենիայի» հնաբնակներից է: Վարդան Մինասյանը նրան թիմ էր հրավիրել 2019/20թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ: Եվ հենց առաջնության մեկնարկային տուրում էլ՝ 2019թ. օգոստոսի 10-ին «Գանձասար-Կապանի» հետ խաղում կայացավ Նարսինգի նորամուտը VBET ՀՊԼ-ում: Նա թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 55-րդ րոպեին՝ խաղադաշտում տեղը զիջելով Մաիլսոն Լիմային, որը դարձավ «Արարատ-Արմենիայի» խփած 3-րդ գոլի հեղինակը:

Գոլերի հաշիվը Նարսինգը բացեց հոկտեմբերի 25-ին «Նոայի» հետ կայացած խաղում՝ գրավելով իր ներկայիս թիմակից Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը: Առաջնությունում անցկացրած 20 խաղում Նարսինգը 4 գոլ խփեց և թիմակիցների հետ արժանացավ չեմպիոնի տիտղոսին: VNews.am-ը ներկայացնում է VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:

Գոլերի հաշիվը Նարսինգը բացեց հոկտեմբերի 25-ին «Նոայի» հետ կայացած խաղում՝ գրավելով իր ներկայիս թիմակից Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը:

Առաջնությունում անցկացրած 20 խաղում Նարսինգը 4 գոլ խփեց և թիմակիցների հետ արժանացավ չեմպիոնի տիտղոսին:

VNews.am-ը ներկայացնում է VBET ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ

Տարիքը

Ամսաթիվն ու մրցակիցը

1. Ֆուրջել Նարսինգ

34 տ. 47 օր.

29.04.2022  «Փյունիկ»՝ 1-1

2. Անտոն Կոբյալկո

33 տ. 180 օր.

10.11.2019  «Երևան»՝  7-2

3. Ալեքսանդր Կարապետյան

33 տ. 147 օր.

19.05.2021  «Արարատ»՝ 1-1

4. Հրայր Մկոյան

31 տ. 336 օր.

04.08.2018  «Լոռի»՝ 2-0

5. Դմիտրի Գուզ       

31 տ. 163 օր.

25.10.2019  «Նոա»՝ 3-1

6. Վլադիմիր Խոզին

29 տ. 297 օր.

26.04.2019  «Արարատ»՝ 6-2

7. Իվայլո Դիմիտրով

29 տ. 243 օր.

24.11.2018  «Արցախ»՝ 3-1

8. Ջիովանի Մարտինես Կորտես

29 տ. 242 օր.

06.03.2019  «Փյունիկ»՝ 3-0

9. Յուսուֆ Օտուբանջո

29 տ. 179 օր.

10.03.2022  «Նորավանք»՝ 2-0

10. Ալեմաո

29 տ. 129 օր.

15.04.2022  «Արարատ»՝ 3-1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա