
VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:
ՀԱՅԱՍՏԱՆ
Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է Պրեմիեր լիգայի շրջանակներում «Սանդերլենդի» դեմ առաջիկա խաղին: Այդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին:
Goal.com-ը կազմել է աշխարհի 100 ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը: Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 43-րդ հորիզոնականում՝ շնորհիվ «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության, որի արժեքը կազմել է 42,5 մլն եվրո: Ինչ վերաբերում է առաջատար եռյակին, ապա այնտեղ հանգրվանել են Պոլ Պոգբան, Գարեթ Բեյլը և Կրիշտիանու Ռոնալդուն:
ՖԻԴԵ-ն հրապարակել է այն շախմատիստուհիների ցանկը, որոնք իրավունք ունեն մասնակցելու փետրվարի 10-ից մարտի 5-ը Թեհրանում նոկաուտ համակարգով անցկացվելիք կանանց շախմատի աշխարհի առաջնությանը: Մասնակիցների թվում են Հայաստանի ուժեղագույն երկու շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
«Գանձասար-Կապանում» տրանսֆերային ձմեռը թեժ է: Ակումբը նախ հայտարարել է 2 կիսապաշտպանների՝ Գևորգ Օհանյանի և Համլետ Ասոյանի հեռանալու մասին: Նրանք 2-ն էլ կարիերան կշարունակեն Լիբանանի «Հոմենեթմեն» ակումբում: Փոխարենը կապանյան ակումբը համալրել է «Միկայի», «Փյունիկի» և «Բրագայի» նախկին կիսապաշտպան Սարգիս Շահինյանը, ում հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր: