Logo

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 29.06.2018ՄՇԱԿՈՒՅԹ
street art - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ամառային մրցաշարի նախօրեին Ռուսաստանի տարբեր քաղաքներ գունազարդվել են մի շարք գրաֆիտիներով: Նույնիսկ որոշ տեղական իշխաություններ հովանավորել են աշխարհի ամենահայտնի փողոցային նկարիչներից ոմանց, որպեսզի իրենց գեղանկարների շնորհիվ ռուսական մի շարք քաղաքներ ու մարզադաշտեր լցվեն գույնզգույն կախարդանքով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի ամենայուրօրինակ փողոցային արվեստի նմուշները :

1bb0f9448032d5879643a0913d920684 960x960 - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

Թերևս ամենաքննարկվածներից մեկն էլ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական դիմանկարն էր Թաթարստանի մայրաքաղաքում:  Գրաֆիտին հեղինակել է ռուս նկարիչ Dmitri Kudinov-ը իր խմբի հետ: 5b34c17f15e9f90b584d080b - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

Հաջորդը մեքսիկացի փողոցային նկարիչ Farid Rueda-ի 30 մետր բարձրություն ունեցող փսիխոդելիկ դիզայնով արջն է Մոսկվայի հարավ-արևմուտքում:

5b07db7885600a250132336a 960x540 - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում35530612 2002335043123812 1752636459686297600 o 960x540 - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

Իսկ Մոսկվայի կենտրոնում կարելի է հանդիպել «Վրիժառուները» ֆիլմի սուպեր հերոսներին, որոնց պատկերել է աշխարհի լավագույն սթրիրթ արտիստներից արգենտինացի Martin Ron-ը: Նկարի բարձրությունը հասնում է մոտ 8 մետրի:

1064353872 960x519 - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

Նույն հեղինակից մեկ այլ գրաֆիտի ևս՝ Մոսկվայի Zhukov պողոտայում:Նկարում 10-ամյա ֆուտբոլիստ Harry Lebrun-ը նետում է գնդակը: Ի դեպ ընդհանուր առմամբ նկարիչը հատուկ աշխարհի խաղերին նվիրված հեղինակել է 4 գրաֆիտիներ:

ss22hp33xrza - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

Բազմաթիվ փողոցային արվեստի նմուշներ կգտնեք նաև Լուժնիկի մարզադաշտի հարակից շրջաններում: Որոնցից մի քանիսը պատկանում են ավստրալացի Jamin-ի վրձնին:

9810940 3x2 700x467 - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանումaaq - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանումahs - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ ՌուսաստանումCapture 7 - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանումq - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում  r - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

Գրաֆիտի արտիստների աշխատանքները սփռված են Ռուսաստանով մեկ: Վերջինիս ապացույցն էլ Մորդովիայի հանրապետության մայրաքաղաք Սարանսկում արված այս նկարն է:

sq - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

Նկարիչները չէին մոռացել նաև արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի երկրպագուներին: Գրաֆիտիի հեղինակը ռուս փողոցային նկարիչ՝ Sergey Erofeev-ն է:

LionelMessiStreetGraffitiLionelMessiHUKnbKBC7w6l - Ֆուտբոլի աշխարհի առաջնության գրաֆիտիները՝ Ռուսաստանում

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա