Logo

Ֆուտբոլի գիտա՞կ եք… Quiz-երի մեծ հավաքածու VNews-ի արխիվում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 06.12.2019ՍՊՈՐՏ
sdlfsdlfksdflsdf - Ֆուտբոլի գիտա՞կ եք... Quiz-երի մեծ հավաքածու VNews-ի արխիվում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:49

-

-

VNews.am-ը շարունակում է ամեն շաբաթ իր ընթերցողներին նետել նոր մարտահրավերներ ու ֆուտբոլային գիտելիքները ստուգելու հնարավորություն տալ:

Սակայն, ինչպես խաղային աշխարհում, մեր Quiz-երը գնալով բարդանում են ու նոր աշխարհներ մուտք գործում. հիմա մեր լսարանի համար կազմում ենք Quiz-եր, որտեղ մասնակցի առաջադրանքն է սահմանափակ ժամանակահատվածում, օրինակ, վերհիշել ու գրել Հայաստանի հավաքականի բոլոր գոլերի հեղինակներին 2009-ից սկսած:

Մեր կայքում նաև կարելի է գտնել վիկտորինաներ ֆուտբոլային աշխարհի լեգենդների մասին, որոնցով դուք կարող եք հասկանալ, թե որքանով եք ծանոթ, օրինակ, Դիեգո Մարադոնայի կյանքին ու կարիերային:

Ավանդական թեմաներով ու ավելի հեշտ հաղթահարելի Quiz-երի սիրահարները նույնպես չեն ձանձրանա ու նույնիսկ հնարավորություն կստանան մեծացնել գիտելիքները՝ ընտրելով ներկայացված տարբերակներից ճիշտը, օրինակ, հաղթել է Չեմպիոնների լիգա՞ն, թե՞ Եվրոպա լիգան:

Ժամանացային բնույթի Quiz-երն էլ վերջում կթոթափեն մյուսներից կուտակված լարվածությունը, օրինակ, ֆուտբոլի՞ստն է թանկ, թե՞ ֆիլմի բյուջեն․ VNews-ի Quiz-ը:

Quiz-երի մեր ամբողջ տեսականուն կարող եք ծանոթանալ այստեղ:  Բացի այդ, մենք ֆուտբոլի գիտակներին հրավիրում ենք միանալու առանձին ֆեյսբուքյան խմբին, առաջարկել նաև իրենց հարցերը և կիսվել արդյունքներով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա