Logo

Ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպա՞նը. «Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է պատրաստում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 24.06.2019ՍՊՈՐՏ
IMG 20180408 WA0004 - Ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպա՞նը. «Մանչեսթեր Սիթին» նոր ռեկորդ է պատրաստում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:22

-

-

«Մանչեսթեր Սիթին» կանգ չի առնում: «Քաղաքայինները» ցանկանում են շարունակել իրենց գերիշխանությունն Անգլիայում նաև հաջորդ մրցաշրջանում:

Ինչպես տեղեկացնում է Mirror պարբերականը, «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերը մոտ է Գվարդիոլայի թիմ տեղափոխվելուն: Գործարքը կարող է ռեկորդային լինել ու կազմել 90 միլիոն եվրո: Այդ դեպքում Մագուայերը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը: Այս պահին ամենաթանկ պաշտպանը Վիրջիլ վան Դեյկն է, որին «Լիվերպուլը» գնեց «Սաութհեմփթոնից» 85 միլիոն եվրոյով:

Եթե տրանսֆերը կայանա, ապա Գվարդիոլան «Սիթիում» աշխատած ժամանակահատվածում կգերազանցի պաշտպանների համար ծախսված 400 միլիոն եվրոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա