Logo

Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 18.07.2019Հայկական ֆուտբոլ
67230797 546752052528290 7176162363249262592 o - Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:02

-

-

«Արարատ-Արմենիային» էլ չհաջողվեց հաղթահարել շվեդական ԱԻԿ-ի արգելապատնեշը՝ լքելով Չեմպիոնների լիգայի մրցաշարը: Սակայն մրցակարգի համաձայն, Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում, որտեղ որակավորման 2-րդ փուլում կմրցի Ջիբրալթարի «Լինկոլնի» հետ:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Թեև «Արարատ-Արմենիային» չհաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը, սակայն դարձավ Չեմպիոնների լիգային մասնակցած հայկական 9 թիմերից միակը, որ հեղինակավոր այդ մրցաշարում նորամուտը հաղթանակով նշեց: Եվրագավաթների մասնակից հայկական 17 թիմերից առայժմ միայն «Ալաշկերտին» է հաջողվել եվրոպական ասպարեզում նորամուտը նշել հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ: Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում նորամուտը նշել էր շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» արգելքի հաղթահարմամբ (1-0, 1-2):

67148623 546751889194973 2875132020831289344 o 960x675 - Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

2․ «Արարատ-Արմենիան» հայկական 2-րդ ակումբն էր, որ եվրագավաթներում նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Առաջինը Երևանի «Սպարտակն» էր, որը 2001/02թթ. հեղինակավոր այդ մրցաշարում Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ նորամուտը նշել էր մոլդովական «Շերիֆի» հետ մրցավեճում՝ զիջելով երկու հանդիպումներում էլ (0-1, 0-2):

3․ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգային մասնակցած հայկական 8-րդ թիմն էր, որին ևս չհաջողվեց այդ մրցաշարում նորամուտը նշել հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ: Առայժմ միայն «Ալաշկերտին» է հաջողվել առաջին իսկ փորձից Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ մտնել: Չեմպիոնների լիգայի մրցաշարում նորամուտը նշելով 2015/16թթ. մրցաշրջանում՝ ալաշկերտցիները հաղթահարել էին Անդորրայի «Սանտա Կոլոմայի» արգելքը (0-0, 3-0):

4․ «Արարատ-Արմենիային» էլ չհաջողվեց հաղթահարել շվեդական ԱԻԿ-ի արգելապատնեշը: Հիշեցնենք, որ մինչ այդ 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում Գյումրիի «Շիրակին» չէր հաջողվել գտնել ԱԻԿ-ի դարպասի բանալին՝ 2 հանդիպումներում էլ պարտվելով միևնույն 0-2 հաշվով:

66787348 546753152528180 7395057935585378304 o 960x649 - Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

5․ Եվրագավաթների մրցաշարերում հայ-շվեդական 4-րդ դիմակայությունն էլ ավարտվեց մրցակցի օգտին: Բացի ԱԻԿ-ից, շվեդական ևս երկու թիմեր հայկական ակումբների հետ մրցավեճում հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել: 1998/99թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Մալմյոն» 2 հանդիպումներում էլ հաղթել էր «Շիրակին»՝ 5-0, 2-0: 2009/10թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում էլ «Հելսինգբորգն» էր առավելության հասել «Միկայի» նկատմամբ (3-1, 1-1):

6․ Ընդհանուր առմամբ հայկական և շվեդական թիմերի միջև անցկացված 8 հանդիպումներից միայն մեկն է ավարտվել մեր օգտին, մեկում գրանցվել է ոչ-ոքի, 6-ում հաղթել են մրցակիցները: Մեր ֆուտբոլիստները խփել են ընդամենը 5 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 19 գնդակ:

7․ ԱԻԿ-ից կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայկական թիմերի համար 35-րդն էր անցկացրած 62 հանդիպումներում: Մեր ակումբներն ընդամենը 13 հաղթանակ են տոնել, 14 խաղում գրանցվել է ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստները խփել են 50 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 98 գնդակ:

67392342 546752469194915 5285346802671812608 o 960x643 - Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

8․ Անտոն Կոբյալկոն բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում՝ «Արարատ-Արմենիայի» կազմում խփելով պաշտոնական մրցումներում 22-րդ գնդակը: Այդ գոլը Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայկական թիմերի խփած հոբելյանական՝ 50-րդ գնդակն էր:

9․ «Արարատ-Արմենիային» էլ չհաջողվեց դարպասն անառիկ պահել ԱԻԿ-ի հարձակվող Հենոկ Գոյտոմի հարվածներից, որը դուբլի հեղինակ դարձավ՝ իր մեծ ներդրումն ունենալով թիմի ընդհանուր հաջողությունում: 4 տարի առաջ՝ հուլիսի 16-ին Ստոկհոլմում «Շիրակի» հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի խաղում ևս Գոյտոմը դուբլի հեղինակ էր դարձել՝ գոլերից մեկը խփելով 11մ հարվածով: Իսկ մեկ շաբաթ անց Գյումրիում կայացած պատասխան խաղում շվեդ հարձակվողը բացել էր հաշիվը:

10․ Վարդան Մինասյանը գլխավոր մարզչի պաշտոնում եվրագավաթներում 14-րդ հանդիպումն անցկացրեց: Նրա սաները 10-րդ պարտությունը կրեցին: Մինասյանի գլխավորած թիմերն ընդամենը 2 հաղթանակ են տոնել, նույնքան խաղ էլ ավարտել են ոչ-ոքի: Նրա օրոք ֆուտբոլիստները 10 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 29 գնդակ:

67315455 546752602528235 4635032245172699136 o 960x654 - Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

Վարդան Մինասյանին առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել իր սաների հետ եվրագավաթների հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Դա տեղի է ունեցել 2004/05թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում, որում նրա գլխավորությամբ «Փյունիկն» առավելության էր հասել մակեդոնական «Պոբեդայի» նկատմամբ՝ 3-1, 1-1: Ընդ որում Մինասյանը «Պոբեդայի» հետ խաղից ընդամենը մեկ ամիս առաջ էր ստանձնել «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով ռումինացի Միխայ Ստոյկիցային, որի օգնականն էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա