Logo

Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականի հաղթական խաղի լավագույն դրվագները (ֆոտո, տեսանյութ)

17:07 / 04.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի հիմնական փուլն ավարտեց՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 3-2 հաշվով հաղթելով Բոսնիա և Հերցեգովինայի թիմին: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց 10-րդ խաղում անընդմեջ:

Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը, մեկ անգամ էլ գոլով աչքի ընկավ ռուսական «Ուխտայի» ներկայացուցիչ Արթուր Մելքոնյանը:

ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել հաղթական հանդիպման լավագույն դրվագները։ Խաղի ընդմիջմանը Հայաստանի հավաքականի խաղացող Սարգիս Մարգարյանն ամուսնության առաջարկ էր արել ընկերուհուն:

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա