Logo

Ֆյուրի. «Ռոնալդուի հետ ՄՅՈՒ-ն 6-րդն է ԱՊԼ-ում, առանց նրա 2-րդն էր»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:49 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

Գերծանր քաշային կարգի լեգենդար բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բացասաբար ազդել «Մանչեսթեր Յունայթեդի» վրա:

33-ամյա բրիտանացին «կարմիր սատանաների» երկրպագու է: 

«Լավ է, որ Ռոնալդուն մնում է, սակայն ես փաստեր կասեմ՝ առանց նրա ՄՅՈՒ-ն երկրորդն էր ԱՊԼ-ում, նրա հետ՝ 6-րդը:

Մարդիկ կասեն, որ եթե չլիներ Կրիշտիանուի 20 գոլը, ավելի ցածր տեղ կզբաղեցնեինք, սակայն նախորդ մրցաշրջանում նման խնդիր չեղավ:

Չեմ ասում՝ Ռոնալդուն օգտակար չէ. Կրիշը հիանալի է, սակայն հաճախ աստղային խաղացողն ստվերում է երիտասարդներին»,- Ֆյուրիի խոսքը մեջբերում է Daily Mirror-ը:

Ավելի վաղ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ճանաչվել էր «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա