Logo

Գաբրիել Ղազարյանը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը վերանորոգելու մասին՝ «Սառույցը կոտրվել է»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 23.11.2018ՍՊՈՐՏ
1542970720 DSC 0746 - Գաբրիել Ղազարյանը՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը վերանորոգելու մասին՝ «Սառույցը կոտրվել է»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց անցնող տարին, խոսեց Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության ընթացակարգում կատարված փոփոխությունների մասին:

Ի տարբերություն նախորդ տարվա, 2018-ին լավագույնները որոշվելու են երկրպագուների, լրագրողների և գլխավոր մարզիչների ձայների համադրմամբ: Իսկ տասը լավագույնները այլևս չեն դասակարգվելու՝ ըստ հորիզոնականների:

Գ. Ղազարյանը նաև հայտնեց, որ արդեն լուրջ քայլեր են կատարվել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը վերակառուցելու վերաբերյալ, բայց խուսափեց հստակ ժամկետներ նշելուց:

«Կարող եմ ասել, որ նախահաշվարկային աշխատանքները արդեն կատարվել են, սառույցը կոտրվել է, աշխատանքները կատարվում են: Բայց մինչև մարզադպրոցի կառուցումը նախաձեռնելը մենք պետք է հասկանանք արդյոք այդ մարզադպրոցում մարզվողներ կան, այսինքն՝ մենք չեն ղեկավարվում նրանով, որ դա Արթուր Ալեքսանյանի դպրոցն է, այլ նրանով, որ այնտեղ շատ մանուկներ են մարզվում»:

Անդրադառնալով աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հայրենի գյուղի մարզադպրոցին՝ սպորտի և երիտասարդության հարցերի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ դպրոցը ապահոված է անհրաժեշտ մարզագույքով:

Առջևում նախաօլիմպիական տարին է և վարկանշային մրցաշարերը, այդ պատճառով նաև ավելացվելու են ֆեդերացիաներին հատկացվող գումարները: Իսկ մարզական վաշտի վերաբացման աշխատանքները ընթացքի մեջ են:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա