Logo

Աղբյուր. Ժեզուշը կտեղափոխվի ԱՊԼ-ի մեկ այլ գրանդ ակումբ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:05 / 23.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը մրցաշրջանի ավարտին: Ինսայդեր Խորխե Նիկոլայի տեղեկություններով՝ բրազիլացին մոտ է «Արսենալի» հետ պայմանագիր կնքելուն: Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են:

Հիշեցնենք, որ Ժեզուշի՝ «քաղաքաբնակների» հետ համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ, և եթե նոր պայմանագիր չկնքվի, ապա մեկ տարի անց «Սիթին» ֆուտբոլիստին բաց կթողնի անվճար:

Ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբի կազմում Ժեզուշն անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա