Logo

Գաբրիել Սարգսյանը հավակնում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:07 / 05.04.2022Շախմատ
null

Սլովենիայի Բրեժիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: Այսօր կայացած նախավերջին՝ 10-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով 27-րդ քայլին անչափ կարևոր հաղթանակ տոնեց ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիի նկատմամբ և 8 միավորով Մաթիաս Բլուեբաումի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

7-ական միավորով առաջատարներին հետապնդողների թվում են նաև Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Միսրադին Իսկանդարովի և Ժյուլ Մուսարդի հետ:

Բացի Գաբրիելից, 10-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Շանթ Սարգսյանն ու Էմին Օհանյանը՝ պարտության մատնելով համապատասխանաբար Գրժեգորժ Նասուտային և Բոգդան Լոզինսկուն: Շանթը վաստակել է 6,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունի նաև Մանուել Պետրոսյանը, որը հաշտություն կնքեց Էմրե Կանի հետ:

Ոչ-ոքի ավարտեց պարտիան նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, որի մրցակիցը Միգել Օրտեգան էր: Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը պարտվեցին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա