Logo

Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը կես միավոր են զիջում առաջատարին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:08 / 01.04.2022Շախմատ
null

Սլովենիայի Բրեժիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 6-րդ տուրում առաջատարների շարքում գտնվող Գաբրիել Սարգսյանը սևերով 64-րդ քայլին հաշտություն կնքեց Յուրի Կուզուբովի հետ: 6 տուրից հետո Սարգսյանը վաստակել է 5 միավոր: Նա ընդամենը կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Մաթիաս Բլուեբաումին:

5 միավոր է վաստակել նաև Սամվել Տեր-Սահակյանը, որը հաղթեց Դանիիլ Յուֆային: Հայ շախմատիստներից հաղթանակ տոնեց նաև Արթուր Դավթյանը՝ առավելության հասնելով Տարուն Կանյամարալայի նկատմամբ:

Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Էմին Օհանյանը մրցակիցների հետ հաշտություն կնքեցին: Միակ պարտությունը կրեց Մամիկոն Ղարիբյանը: Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը վաստակել են 4,5-ական միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա