Logo

Գաբրիել Սարգսյանը 5 առաջատարներից մեկն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:55 / 01.04.2022Շախմատ
null

Սլովենիայի Բրեժիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում Գաբրիել Սարգսյանի և մրցաշարի միանձնյա առաջատար Գուդմունդուր Կյարտանսոնի մրցախաղն էր: Սպիտակներով խաղացող հայ գրոսմայստերը 30–րդ քայլին անչափ կարևոր հաղթանակ տոնեց: Սարգսյանը 4,5 միավորով Մաթիաս Բլուեբաումի, Յուրի Կուզուբովի, Բայադուր Ջոբավայի և Էմրե Կանի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հայ շախմատիստներից հաղթանակներ տոնեցին նաև Հայկ Մարտիրոսյանը և Մանուել Պետրոսյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Դավիդ Գավրիլեսկուի ու Ստուվիկ Հոլմի նկատմամբ:

Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 4-ական միավոր: Սարգսյանն ու Տեր-Սահակյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Էլթաջ Սաֆարլիի և Յոնաս Բիերեի հետ:

Իրենց մրցախաղերը ոչ-ոքի ավարտեցին նաև Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Էմին Օհանյանը: Միակ պարտությունը կրեց Արթուր Դավթյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա