Logo

Գաբրիել Սարգսյանը մեդալների հավակնորդների թվում է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:16 / 04.04.2022ՍՊՈՐՏ
null

Սլովենիայի Բրեժիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 9-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սևերով 36-րդ քայլին հաշտություն կնքեց Իվան Սարիչի հետ:

Առաջնության ավարտից երկու տուր առաջ Գաբրիել Սարգսյանը 7 միավորով շարունակում է առաջատարի հետապնդումը: Նա ընդամենը կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Մաթիաս Բլուեբաումին:

6,5-ական միավորով առաջատարներին հետապնդողների թվում են նաև Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Սահակյանը հաշտություն կնքեց ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ, իսկ Մարտիրոսյանը հաղթեց Արսենի Նեստերովին:

6-ական միավոր ունեն Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը: Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Միխեյիլ Մչեդլիշվիլու հետ, իսկ Ղարիբյանը հաղթեց Մերաբ Գագունաշվիլուն: Հաղթանակ տոնեց նաև Արթուր Դավթյանը, որի մրցակիցը Դանիելե Վոկատուրոն էր: Դավթյանը վաստակել է 5,5 միավոր: Վերջապես հաղթանակի հաճույքը վայելեց նաև Էմին Օհանյանը՝ պարտության մատնելով Սիմոն Սպակապանին: Էմինի հաշվին 3,5 միավոր է գրանցված:

Հայ շախմատիստներից երկուսը՝ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն կրեցին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա