Logo

Գաբրիել Սարգսյանը շարունակում է առաջատարի հետապնդումը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
23:13 / 02.04.2022Շախմատ
null

Սլովենիայի Բրեժիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 7-րդ տուրում հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Գաբրիել Սարգսյանը՝ սևերով 59-րդ քայլին պարտության մատնելով Բայադուր Ջոբավային:

Սարգսյանը մրցաշարում 5-րդ հաղթանակը տոնեց և վաստակած 6 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: Գաբրիելն ընդամենը կես միավոր է զիջում մրցաշարի միանձնյա առաջատար Մաթիաս Բլուեբաումին:

5,5 միավոր է վաստակել Սամվել Տեր-Սահակյանը, որը հաշտություն կնքեց Աբդուլա Գադիմբայլիի հետ: Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանն ունեն 5-ական միավոր: Նրանք ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Ալեքսանդր Ինդիչի և Էլթաջ Սաֆարլիի հետ:

Մրցակիցների հետ հաշտություն կնքեցին նաև Մանուել Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

Տուրն անհաջող էր Արթուր Դավթյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Էմին Օհանյանի համար, որոնք պարտվեցին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա