Logo

«Գահերի խաղի» աստղին դատի են տվել

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:01 / 01.07.2022Կինո
null

Բրիտանական Troika դերասանական գործակալությունը փորձում է դատի տալ «Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Լենա Հիդիին և ստանալ մեկուկես միլիոն դոլար մի քանի նախագծերի, այդ թվում՝ «Thor: Love and Thunder» ֆիլմի համար, որի վերջին հատվածում դերասանուհու մասնակցությամբ կադրերը ներառված չեն, հայտնում է Variety-ն։

Դատարանի փաստաթղթերում նշվում է, որ Հիդիի անձնական ներկայացուցիչ Մայքլ Դաֆը նախկինում լքել է Lou Carl Associates-ը և հիմնել իր սեփականը՝ Troika-ն (YMU):

Հիդին նոր գործակալության հետ պայմանագիր է կնքել 2005-ին, իսկ 2020-ին Դաֆը Հիդիի հետ հեռացել է YMU-ից: Այժմ YMU-ն պահանջում է Հիդիի ենթադրյալ պարտքը «9 կյանք»-ի, «Ռիտա» հեռուստասերիալի և «Թոր. Սեր ու Որոտ» սուպերհերոսական մարտաֆիլմի համար:

YMU-ն հղում է անում ոչ միայն միջնորդության հանձնաժողովին, այլև պայմանագրի խզման պատճառով ընկերության կրած վնասներին։ Հիդին իր հերթին նշում է, որ երբեք պայմանագիր չի կնքել YMU-ի կամ Դաֆի հետ՝ սահմանափակվելով բանավոր համաձայնություններով։ Բացի այդ, նա աշխատել է ամերիկյան CAA գործակալության հետ, և նրա դերերը «9 կյանք»-ում և «Թոր»-ում չեն քննարկվել ո՛չ YMU-ի ներկայացուցիչների, ո՛չ Դաֆի հետ: «Ռիտա»-ի համար Հիդին գործակալությանն արդեն վճարել էր $22,750, որը հանվել էր նրա $325,000 հոնորարից: 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա