Logo

«Գահերի խաղի» աստղ Քիթ Հարինգթոնը հաղթահարել է ալկոհոլային կախվածությունը

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:31 / 29.04.2022Կինո
Քիթ Հարինգթոն

«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Քիթ Հարինգթոնի կինը` Ռոուզ Լեսլին, Harper's Bazaar UK-ին ասել է, որ ամուսինը կարողացել է հաղթահարել ալկոհոլային կախվածությունը։

«Միայն Քիթից է կախված՝ նա կորոշի նորից խմել, թե ոչ։ Նրա վարքագծի համար պատասխանատվությունը կրում է միայն նա»,- պարզաբանել է դերասանուհին։

Լեսլին նաև ասել է, որ Հարինգթոնը կամավոր մասնակցել է անանուն հարբեցողների հանդիպումներին և ստացել անհրաժեշտ աջակցություն։

Ինչպես բացատրել է Հարինգթոնի կինը, նրա համար կարևոր էր ճանաչել և ընդունել կախվածության փաստը: Դրանից հետո դերասանին հաջողվել է հաղթահարել այն ու սկսել նոր կյանք։

Նա նաև ասել է, որ ինքն ու իր ամուսինը չեն ցանկանում սոցցանցերում ակտիվ լինել: Նրանք նախընտրում են չխոսել իրենց անձնական կյանքի մասին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա