Logo

«Գահերի խաղի» աստղերը շնորհակալություն են հայտնում երկրպագուներին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 21.05.2019Կինո
game of thrones character poster - «Գահերի խաղի» աստղերը շնորհակալություն են հայտնում երկրպագուներին

Ավարտվեց 21-րդ դարի թերևս ամենամաշտաբային հեռուստանախագիծը, որի շնորհիվ 8 տարիների ընթացքում պատիվ ունեցանք ճանապարհորդել Վեսթերոսով և լինել դրա սահմաններից դուրս, ձեռք բերել սիրելի և ատելի հերոսներ, հաղթել և պարտվել, հուզվել և ուրախանալ նրանց հետ և այսօր, գիտակցելով, որ ոչիինչ հավերժ չէ, մենք՝ երկրպագուներս միևնույն է դժվարությամբ են հրաժեշտ տալիս նրանց: Բայց ավելի դժվար է հերոսների համար փակել այս պատմության էջը:

Իրենց ինստագրամյան և թվիթթերյան էջերում «Գահերի խաղի» աստղերը դիմել են իրենց երկրպագուներին՝ շնորհակալություն հայտնելով վերջիններիս իրենց հավատարմության, սիրո և աջակցության համար:

 

Մեյսի Ուիլյամսը շնորհակալություն է հայտնում երկրպագուներին իրենց ջերմության համար:

«Շնորհակալություն, որ այս ճանապարհորդության ընթացքում մեզ հետ էիք», -ասում է Սոֆի Թըրները:

«Երբեք չեմ մտածել, որ մարդիկ կսիրեն Բրիանա Տարտին, ես սիրեցի այդ կերպարը և ուզում եմ նշել, որ ֆանտաստիկ ժամանակ անցկացրեցի: Ես անչափ շնորհակալ եմ», – ասում է Գվենդոլին Քրիստին:

«Սանսա՛, շնորհակալ եմ քեզ, որ սովորեցրիր ինձ լինել կայուն, խիզախ ու ցույց տվեցիր, թե ինչումն է իրական ուժը: Շնորհակալ եմ, որ սովորեցրիր ինձ լինել բարի և համբերատար, ուղեկցեցիր ինձ սիրով: Ես մեծացա քեզ հետ, ես սիրահարվեցի քեզ 13 տարեկանում և այժմ 10 տարի անց՝ 23-ում, ես քեզ թողնում եմ, բայց ես երբեք չեմ մոռանա այն, ինչ դու ինձ սովորեցրիր…», – իր ինստագրամյան էջում գրել է Սոֆի Թըրները:

«Այսօր կցուցադրվի սերիալի վերջին էպիզոդը, և սա երկար և հիասքանչ ճանապարհորդության վերջին քայլն է…»,- գրել է Ջոն Բրեդլին:

https://www.instagram.com/p/Bxpt1oTBUrG/?utm_source=ig_embed

«Փորձում եմ գտնել բառեր, որ գրառում կատարեմ, բայց այն, ինչ ցանկանում եմ ասել այնքան շատ է և բառերն այնքան չնչին են համեմատած այն բանի, թե այս նախագիծն ու Դենին ինչ նշանակություն ունեն ինձ համար:
Վիշապների մոր թեման իրենով արեց իմ ողջ գիտակից կյանքը, այդ կինը գրավեց իմ ողջ սիրտը…»,- գրել է Էմիլիա Քլարկը:

«Դանիայում եկեղեցին հրաժեշտ է տալիս, և նախորդ գիշեր էլ միլիոնավոր երկրպագուներ հրաժեշտ տվեցին նախագծին: Հրաժեշտ տալը երբեք էլ հեշտ չէ, բայց ամեն ինչ իր ավարտն ունի: Այս արտասովոր նախագծի մի մասը լինելն ինձ համար աննկարագրելի փորձ էր»,- գրել է Ֆիլիպ Ասբեկը:

«Ահա և վերջ: Սա բացարձակ հիասքանչ էր», -գրել է Լիամ Կանինգեմը:

Քիթ Հարինգթոնին և Գվենդոլին Քրիստիին հայտնել են, որ նախագիծն ավարտվեց:

bmbm - «Գահերի խաղի» աստղերը շնորհակալություն են հայտնում երկրպագուներին

 

 

տես նաև՝ «Game of Thrones»-ն ասում է…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա