Logo

«Գահերի խաղը» գողացել են և փրկագին են պահանջում

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 08.08.2017Կինո
game of thrones

Հաքերները գողացել են HBO հեռուստաընկերությանը պատկանող մի շարք տվյալներ և պահանջում են մեծ փրկագին: Այդ մասին է խոսում ամերիկյան և համաշխարհային մամուլը: Հաքերների ամենամեծ «զոհն» այս պահին «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանն է, որի 4-րդ մասը պաշտոնական պրեմիերայից օրեր առաջ հայտնվել էր համացանցում: Այժմ հանցագործները հաջորդ՝ 5-րդ մասի սյուժեն են հրապարակում՝ սպառնալով բոլոր մասերը տեղադրել համացանց, եթե իրենց պահանջած գումարները չստանան:
Այժմ «Գահերի խաղի» հետագա մասերի ճակատագիրը պարզ չէ. HBO-ն կվճարի՞ փրկագինը,հաքերները կտեղադրե՞ն սերիալը համացանցում թե՝ ոչ, կիմանանք շուտով:

Երբ Գաբրիել Գարսիա Մարկեսը 2004 թ. պատրաստվում էր հրատարակել իր «Հիշելով իմ տխուր մարմնավաճառներին» վեպը, տպագրությունից մեկ ամիս ատաջ ինչ-որ հանցախումբ գողացավ ձեռագիրը և անմիջապես տպագրեց այն ու վաճառքի հանեց: Հանճարեղ գրողը միանգամից հզոր հակահարված հասցրեց հանցագործներին. նա պարզապես փոխեց վեպի վերջին հատվածը:  gabrielll - «Գահերի խաղը» գողացել են և փրկագին են պահանջում

HBO-ն դժվար թե կարողանա նմանատիպ բան կազմակերպել, բայց մի լուծում հաստատ կգտնի: Ամեն դեպքում, «Գահերի խաղի» սիրահարները չեն տուժի հաստատ, քանի որ դիտողների համար գրեթե մեկ է՝ սերիալն ում շնորհիվ է հասանելի դառնալու: Սակայն հանուն արդարության և սիրելի հեռուստաընկերության ֆինանսական հաջողությունների՝ բոլորս սպասում ենք HBO-ին ձեռնտու հանգուցալուծման:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա