Logo

Գալոյանը՝ Բելգիայի առաջնություն ձախողված տրանսֆերի և ՌՊԼ հնարավոր տեղափոխության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:20 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Արթուր Գալոյան-2022

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ և ռուսական «Վելեսի» 22-ամյա կիսապաշտպան Արթուր Գալոյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում խոսել է բելգիական «Գենտ» ձախողված տրանսֆերի և Ռուսաստանի Պրեմիեր լիգա հնարավոր տեղափոխության մասին:

«ԳԵՆՏ» ՁԱԽՈՂՎԱԾ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՄԱՍԻՆ

«Որքան գիտեմ, բանակցությունները լուրջ են եղել։ Սկզբում հետաքրքրություն կար տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու շուրջ, հետո վարձակալության՝ հետագայում գնման տարբերակով։ Դրանից հետո խոսակցությունները դադարեցին: Ինչ կլինի հետո՝ չգիտեմ:

Կցանկանայի ինձ փորձել Եվրոպայում. դա կարիերայում աճի առանձնահատուկ հեռանկար է։ Բայց հիմա իմ նպատակն է Ազգերի լիգայի առաջիկա խաղերում Հայաստանի ազգային հավաքականում հաջող ելույթ ունենալը»:

ՌՊԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Չեմ կարծում, թե ՌՊԼ-ում առանձնահատուկ բան կա: Իհարկե կա ավելի բարձր արագություն, պետք է ավելի արագ մտածել, բայց կարծում եմ, որ կարող եմ արագ վարժվել դրան: Չէի ասի, թե ՌՊԼ-ն այլ մոլորակ է։ Նույն գավաթի խաղերում, որտեղ ՖԱԼ-ի և ՌՊԼ-ի թիմերը հանդիպում են, կարգերի մեծ տարբերություն չի զգացվում:

Կարծում եմ՝ պատրաստ եմ այդ մակարդակում խաղալուն»,- եզրափակել է իր խոսքը Գալոյանը:

22-ամյա Գալոյանը ՖԱԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ՝ դառնալով 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ 

Գալոյանը նշել է՝ ինչու՞ է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա