Logo

ՊՍԺ-ի ապագա գլխավոր մարզչի տրանսֆերային նպատակները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:02 / 29.06.2022ՍՊՈՐՏ
Ռենատու Սանշեշի-Միլան Շկրինիարի

Հայտնի են ՊՍԺ-ի նորանշանակ սպորտային խորհրդական Լուիշ Կամպոսի և փարիզյան թիմի ապագա գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեի տրանսֆերային նպատակները՝ տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Փարիզյան թիմը մտադիր է ձեռք բերել «Լիլի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանշեշին և «Ինտերի» սլովակ կենտրոնական պաշտպան Միլան Շկրինիարին:

Սանշեշի տրանսֆերի շուրջ բանակցությունները հաջող են ընթանում, առաջիկայում նախատեսված են նոր շփումներ: Շկրինիարի տեղափոխության համար կողմերն այս շաբաթ քննարկում կանցկացնեն:

Գալտյեն հեռացել է ֆրանսիական «Նիսի» գլխավոր մարզչի պաշտոնից: ՊՍԺ-ն ներկայում գլխավորում է արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գալտյեն փարիզյան ակումբի հետ պայմանագիր է համաձայնեցրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա