Logo

Աղբյուր. Գալտյեն ՊՍԺ-ի հետ պայմանագիր է համաձայնեցրել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:35 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Քրիստոֆ Գալտյե

Ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտյեն կգլխավորի ՊՍԺ-ն՝ հայտնում է RMC Sport-ը: Կողմերը երկամյա պայմանագիր են համաձայնեցրել՝ ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ:

Գալտյեի ներկայիս թիմը՝ «Նիսը», 10 միլիոն եվրո փոխհատուցում կստանա: Մասնագետի՝ փարիզյան ակումբը գլխավորելու մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:

Քրիստոֆ Գալտյեն ՊՍԺ-ում ավելի քիչ կվաստակի, քան Մաուրիսիո Պոչետինոն, որն այժմ գլխավորում է ակումբը:

Արգենտինացու պայմանագիրը փարիզյան թիմի հետ գործում է մինչև հաջորդ տարվա ամառ: Գալտյեի՝ «Նիսի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա