Logo

Գալտյե. «Այս խաղը պետք է դաս լինի մեզ համար»

09:23 / 09.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մյունխենի «Բավարիային» պարտվելու և մրցաշարից դուրս մնալու մասին:

«Մենք չէինք հասկանում, թե ինչպես պետք է գոլ խփել, երբ ունեինք առավելություն: Մենք լավ առաջին խաղակես անցկացրինք, պահեր ստեղծեցինք։ Մեզ հաջողվեց հավասար պայմաններում խաղալ մրցակցի դեմ, լավ շանսեր ստեղծել։

Բայց երկրորդ խաղակեսում իսկապես հիմար գոլ ընդունեցինք։ Այս մակարդակում պետք է ավելի զգույշ խաղալ: Իհարկե, մենք տեղյակ էինք «Բավարիայի» ճնշման մասին, չպետք է խուսափեինք երկար փոխանցումներից։ Բայց մեկ ժամ խաղալուց հետո, եթե արդեն պարտվում ես, դժվար է դառնում։ Չգիտեմ՝ այս խաղը պետք է ինչ-որ դաս լինի, բայց հիասթափություն հաստատ կա։ Եթե ​​մենք բացեինք հաշիվը, խաղն այլ կերպ կանցներ։

Մենք «Բավարիայից» տարբերվում էինք կարևոր խաղացողների անհասանելիությամբ։ Շատ կարևոր ֆուտբոլիստներ բաց թողեցին առաջին հանդիպումը, շատերը՝ երկրորդը: Մենք պետք է հարկադրված կատարեինք կենտրոնական պաշտպանի փոփոխություն, և դա ակնհայտորեն թուլացրեց մեզ։ Իհարկե, հիասթափությունը մեծ է, պետք է ամեն ինչ մարսել ու ընդունել, հետո շարունակել մեր ուղին առաջնությունում։

Բոլորը հիասթափված են, հատկապես՝ ես։ Մենք մեծ հույսեր էինք կապում պատասխան խաղի հետ: Դեռ վաղ է խոսել իմ ապագայի մասին: Իհարկե, դա կախված է ակումբի մարզական ղեկավարությունից, նախագահից։ Ակումբը մեծ հույսեր էր կապում այս մրցաշարի հետ։ Ես շարունակում եմ կենտրոնացած մնալ մրցաշրջանի ավարտի վրա և թե ինչպես դա անցկացնել եռանդով և վճռականությամբ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հյուրընկալվելիս պարտվել էր 0-2 հաշվով, իսկ դիմակայությունում՝ 0-3: Փարիզյան գրանդը երկրորդ տարին անընդմեջ գլխավոր եվրագավաթում պայքարն ավարտում է 1/8 եզրափակիչից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա