Logo

Գալտյե. «Ծրագրում եմ հաջորդ մրցաշրջանում լինել ՊՍԺ-ի մարզիչը»

16:55 / 20.04.2023Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ն գլխավորող Քրիստոֆ Գալտյեն վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա փարիզյան ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Աշխատում եմ սպորտային խորհրդական Լուիշ Կամպուշի հետ այն փոփոխությունների վրա, որոնք ցանկանում ենք կատարել թիմի վիճակը բարելավելու համար:

Մի քանի շաբաթ է, ինչ աշխատում ենք, իսկ անցած շաբաթ էլ ավելի մանրամասն աշխատանքներ կատարեցինք հաջորդ մրցաշրջանի համար։ Ծրագրում եմ հաջորդ մրցաշրջանում լինել ՊՍԺ-ի մարզիչը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC-ն։

Հիշեցնենք, որ Գալտյեն ֆրանսիական ակումբը գլխավորում է նախորդ տարվա հուլիսից: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա