Logo

Գալտյեն ասել է, որն է Մբապեի անհաջող ելույթների պատճառը

23:20 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն պարզաբանել է, թե որն է ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեի անհաջող ելույթների պատճառը:

«Կիլիանը 51-րդ կամ 52-րդ խաղն անցկացրեց: Մրցաշրջանի այս հատվածում նորմալ է, եթե ինչ-որ բան այլկերպ է լինում: 

Հանդիպումից մեկ օր առաջ նա չկարողացավ անցկացնել ամբողջական մարզում, իսկ խաղին մասնակցությունը հարցականի տակ էր: Մբապեն թույլ խաղաց, սակայն խաղադաշտ դուրս եկավ թիմի համար կարևոր պահին՝ ցույց տալով իր բնավորությունը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Paris Fan-ը: 

Լիգա 1-ի 30-րդ տուրում Ֆրանսիայի գործող չեմպիոնը 2-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Նիսի» նկատմամբ, իսկ Կիլիան Մբապեն մասնակցել էր ամբողջական հանդիպման: Փարիզյան ակումբի վերջին 3 խաղերում աշխարհի չեմպիոնին չի հաջողվել դառնալ գոլի հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին ՊՍժ-ի կազմում 35 խաղում խփել է 31 գոլ ու կատարել 8 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա