Logo

Գալոյանը համաձայնության չհասավ ռուսական գրանդի հետ. նա տեղափոխվում է այլ ակումբ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 01.07.2021Հայկական ֆուտբոլ
artur galoyan - Գալոյանը համաձայնության չհասավ ռուսական գրանդի հետ. նա տեղափոխվում է այլ ակումբ

Հարձակվողական ոճի կիսապաշտպան Արթուր Գալոյանը չի դառնալու Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ: Sport24.ru-ին հայտնի է դարձել է, որ ռուսական ակումբն ու 22-ամյա ֆուտբոլիստը համաձայնության չեն հասել նոր պայմանագրի հարցում:

Այդուհանդերձ, հայ ֆուտբոլիստը շանս է ստացել խաղալ Պրեմիեր լիգայում. նա տեղափոխվում է «Ուֆա»: Ռուսական թիմին Գալոյանը միանալու է ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ սպառվել է «Վելեսի» հետ նրա պայմանագրի ժամկետը:

Գալոյանն Ավստրիայում ուսումնամարզական հավաքի է մասնակցել ԲԿՄԱ-ի կազմում: Ընկերական երկու խաղերում կիսապաշտպանը 2 գոլային փոխանցում է կատարել:

«Վելեսի» կազմում նախորդ մրցաշրջանի 41 խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է 7 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ Արթուրը հայտարարել է, որ առաջարկ է ստացել Ռուսաստանի երիտասարդական հավաքականից, սակայն ցանկանում է խաղալ Հայաստանի ընտրանու կազմում:

Հայկական «դարձող» ակումբ. ինչու հայերը պետք է ուշադիր հետևեն արտասահմանյան թիմին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա