Logo

Նա կարողանում էր տառապանքը ներկայացնել լուռ, անձայն ապրումների միջոցով․ Գալյա Նովենցն այսօր կդառնար 85 տարեկան

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:16 / 01.07.2022Կինո
Բացառիկ
Գալյա Նովենց

«Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե աշխարհն ընչի է ըսպես ծուռ»…Հայտնի թևավոր խոսքը մեր մանկության ամենասիրված ֆիլմերից մեկից է՝ «Մեր մանկության տանգոն»: Ֆիլմը մի ընտանիքի օրինակով նկարագրում է հետպատերազմյան ծանր շրջանի Գյումրին:

Գլխավոր հերոսուհի Գալյա Նովենցն այսօր կդառնար 85 տարեկան: Դերասանուհու առաջին դերը կինոյում Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում քրդուհու էպիզոդիկ դեր էր, որին հաջորդեցին «Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», վերջին ֆիլմը «Կարոտ»-ն էր: 

Գալյա Նովենցը «Մեր մանկության տանգոն» ֆիլմում իր դերի համար 1985 թվականին արժանացել է Մինսկի 18-րդ համամիութենական կինոփառատոնի լավագույն դերասանուհու գլխավոր մրցանակին: Այնուամենայնիվ, դերասանուհուն մեծ ճանաչում ու փառք բերեց Սիրանուշի դերն Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմում: Նույն թվականին Սիրանուշի դերի համար նա արժանացավ Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ գնահատականին։

Ֆիլմի ցուցադրությունից հետո մոտ 10 րոպե դահլիճը ծափահարում էր դերասանուհուն: Ալբերտ Մկրտչյանը խոստովանել է, որ իրեն շատ է գոհացրել դերասանուհու ընտրությունը համառ և ուժեղ Սիրանուշի դերում, որը փորձում է ընտանիք վերադարձնել ամուսնուն՝ Ռուբենին: Ինչքան տարբեր են նրանք՝ Սիրանուշն ու կերպարը կերտած դերասանուհին։ Գալյան կյանքում լուռ էր, համեստ, անաղմուկ։ Նրա հերոսուհի Սիրանուշն էներգիայի ու հույզերի մի փունջ է։ Գալյա Նովենցը կարողանում էր տառապանքը ներկայացնել լուռ, անձայն ապրումների միջոցով՝ առանց բարձր ու աղմկոտ հնչերանգների:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա