Logo

HBO-ն, կարծես, մշակում է «Գահերի խաղի» շարունակությունը

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:41 / 17.06.2022Ռեժիսորներ
Game of Thrones

HBO հեռուստաալիքը մշակում է հայտնի «Գահերի խաղը» սերիալի շարունակությունը, որի առանցքային կերպարը կլինի Ջոն Սնոուն, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Հրատարակությունը նշում է, որ բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը կարող է վերադառնալ Ջոն Սնոուի դերին։ HBO-ն ներկայում մշակման փուլում ունի «Գահերի խաղի» տիեզերքի վերաբերյալ 7 նախագիծ, նաև արդեն նկարահանված «Վիշապի տունը», որի թողարկումը նախատեսված է օգոստոսի 21-ին:

Ջոն Սնոուին մարմնավորելու համար Հարինգթոնը երկու անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Դրամատիկ սերիալում լավագույն տղամարդու դերի»  և «Դրամատիկ սերիալում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի» համար։

«Գահերի խաղը» հեռուստասերիալը հիմնված է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի ժանրի վեպերի շարքի վրա։ Վեպի ու սերիալի գործողությունները տեղի են ունենում երկու հորինված մայրցամաքում, որտեղ մի շարք արիստոկրատ ընտանիքներ գերիշխանության համար պայքարում են Վեսթերոսի 7 թագավորությունների դեմ, մինչդեռ ամբողջ մարդկությանն այլ ուժերի ներխուժման պատճառով սպառնում է ոչնչացում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա