Logo

Գամպերի գավաթ. «Բարսելոնա» – «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.08.2021ՍՊՈՐՏ
Գամպերի գավաթ. Բարսելոնա Յուվենտուս. Մեկնարկային կազմեր - Գամպերի գավաթ. «Բարսելոնա» - «Յուվենտուս». Մեկնարկային կազմեր

«Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» մեկնարկային կազմերը Ժոան Գամպերի գավաթի շրջանակում կայանալիք խաղին հայտնի են:

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը՝

Նետո, Դեստ, Պիկե, Արաուխո, Բուսկետս, Գրիզման, Դեպայ, Բրեյթվեյթ, Ալբա, Ռոբերտո, Դեմիր:

«Յուվենտուսի» մեկնարկային կազմը՝

Շեսնի, Դե Շիլյո, Դե Լիխտ, Ռուգանո, Ալեքս Սանդրո, Բենտանկուր, Ռեմսի, Բերնարդեսկի, Կուադրադո, Մորատա, Կրիշտիանու Ռոնալդու:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:

Հիշեցնենք՝ Ժոան Գամպերի գավաթն ընկերական մրցաշար է, որն ամեն տարի անցկացվում է «Բարսելոնայի» կողմից՝ սկսած 1966 թվականից: Մրցանակը կրում է «Բարսելոնայի» հիմնադիր-նախագահ Ժոան Գամպերի անունը: Մրցաշարն անցկացվում է «Բարսելոնայի» տնային մարզադաշտում յուրաքանչյուր տարվա օգոստոսին: Մրցաշարին մասնակցում է 2 թիմ(մինչև 1996 թվականը մրցաշարը մեկնարկել է քառորդ եզրափակիչից-խմբ.):

«Բարսելոնան» մրցաշարի ամենատիտղոսակիր թիմն է(43): Երկրորդը գերմանական «Քյոլնն» է, որը երկու անգամ է հաղթող դարձել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա