Logo

«Գանձասար-Կապանը» ժամանակավորապես դադարեցնում է ելույթները

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 03.11.2020Հայկական ֆուտբոլ
116442687 2760750527477235 8217577911955262765 o - «Գանձասար-Կապանը» ժամանակավորապես դադարեցնում է ելույթները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:46

-

-

«Գանձասար-Կապանը» որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ելույթները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ու VBET Հայաստանի գավաթում՝ խնդրելով թիմի հովանավոր «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատին» թիմի ֆինանսավորումը ուղղել բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։

«Բաց նամակ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ»

բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ. Տոնապետյանին

Հարգելի տիկին Տոնապետյան, դիմում ենք Ձեզ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից։

ԶՊՄԿ-ն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «Գանձասար-Կապան»-ին հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։

Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։

Սպորտն, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։

Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿ-ին երկարամյա աջակցության համար:

Հարգանքներով՝
«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անձնակազմ»։

«Կիրառվելու են ամենախիստ պատիժները». ՀՖՖ հայտարարությունը վերջին միջադեպերի վերաբերյալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա