Logo

«Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 01.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
Սոս Էլբակյան - «Գանձերս խզարում են». Սոս Էլբակյան

Կապիտան Սոս Էլբակյանն հունվարի 31-ին կդառնար 29 տարեկան․․․
ՀՀ ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանը մահացու վիրավորում է ստացել հայ-ադրբեջանական պետական
սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով
սկսված ռազմական բախման ընթացքում 2020թ. հուլիսի 14-ին:
1.Սոս Փայլակի Էլբակյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 31-ին, Շիրակի մարզի Մարմաշեն համայքնում:
2. Փոքր հասակում գյուղից լեյտենանտի պատառոտված ուսադիրներ է գտել, ուրախ-ուրախ վազել, հորն է ցույց տվել ու ասել՝ ես էլ եմ ունենալու ուսադիրներ:
3.  Սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և անցել աշխատանքի ՀՀ Զինված ուժերում:
4. 28- ամյա կապիտան Սոս Էլբակյանը զբաղեցնում էր զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի
տեղակալի պաշտոնը: 2020 թ․-ի օգոստոսին ստանալու էր մայորի կոչում:
5․ Յոթ տարի ծառայել է Տավուշի սահմանապահ զորամասում, սպասում էր այլ զորամաս տեղափոխվելու հրամանին:
6. Սոսն իր գործի նվիրյալն էր, չէր պատկերացնում իրեն զիվորական գործից բացի այլ ոլորտում: Անսահման շատ էր սիրում իր տղերքին ու այդ սերը արտահայտում էր թե՛ իր արարքներում, թե՛ խոսքերում։ Պարտաճանաչ ու հայրենասեր սպայի ստորաբաժանումը միշտ առաջինն էր բոլոր ստուգատեսներում:
7. Արժանացել է բազում պատվորգրերի ու պարգևների, այդ թվում՝«Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալի, հետմահու՝ «Արիության» մեդալի:
8. Մեծ երանությամբ սպասում էր ընտանիք կազմելուն, երազում էր աղջիկ երեխա ունենալ:
9․ Սոսն ու Հայկական բանակը տարեկիցներ են։ Սոսը ծնվել է ՀՀ Զինված Ուժերի կազմավորումից 3 օր անց, իսկ իր զոհվելուց 3 ամիս անց հայոց բանակը ծանր վիրավորվում ստացավ։
10. «Գանձերս խզարում են» -ասել էր Սոս էլբակյանը հուլիսի 13-ի գիշերը՝ նկատի ունենալով իր զինվորների և ծառայակից սպաների պատասխան պատժիչ գործողությունները հուլիսյան մարտերում: Ինչպես միշտ, այս անգամ էլ իր արած գործի մասին կապիտանը չէր խոսում, չնայած որ իր հրամաններով էին գանձերը խզարում…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա