Logo

«Բոլորն ինձ են մեղադրում, բայց...». Դոնարուման մինչև «Միլանից» հեռանալու որոշումն ակումբից հեռախոսազանգ է ստացել

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:05 / 09.02.2022ՍՊՈՐՏ
Ջանլուիջի Դոնարումա

Իտալիայի հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Gazzetta dello Sport-ի հետ անցկացրած հարցազրույցում անդրադարձել է անցյալ ամռանը «Միլանից» հեռանալու թեմային։

«Միշտ երախտապարտ կլինեմ «Միլանին» և նրա երկրպագուներին. ինձ համար հեշտ չէր թողնել ակումբը։ Ես դեռ աջակցում եմ այդ ակումբին։ Բոլորն ինձ մեղադրում են հեռանալու համար, սակայն ակումբից իմ ստացած վերջին հեռախոսազանգը նրա մասին էր, որ թիմը պայմանագիր է կնքել մեկ այլ դարպասապահի հետ»,- 22-ամյա դարպասապահի մեկնաբանությունը Թվիթերի իր էջում ներկայացրել է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ջանլուիջի Դոնարուման ազատ գործակալի կարգավիճակով «Պարի Սեն-Ժերմեն» է տեղափոխվել 2021 թվականի հուլիսի 14-ին։ Ֆրանսիական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա