Logo

Գարեթ Սաութգեյթը նոր պայմանագիր կնքեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.11.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Սաութգեյթը նոր պայմանագիր կնքեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ scaled - Գարեթ Սաութգեյթը նոր պայմանագիր կնքեց Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը 3 տարով երկարաձգել է ֆուտբոլային ասոցիացիայի հետ գործող պայմանագրի ժամկետը:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հաղորդմամբ՝ կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2024 թվականը:

51-ամյա մասնագետն Անգլիայի ազգային ընտրանու ղեկին է 2016 թվականի նոյեմբերի 30-ից:

Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականն անցկացրել է 64 խաղ, տոնել 44 հաղթանակ, կրել 11 պարտություն, 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա