Logo

Գարի Նևիլը պաշտոնանկ լինելու եզրին է

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 05.02.2016ՍՊՈՐՏ
4152 - Գարի Նևիլը պաշտոնանկ լինելու եզրին է

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։

«Այս պահին Գարին վայելում է ակումբի սեփականատերերի վստահությունը, բայց «Բետիսից» պարտություն կրելու դեպքում ԶԼՄ-ներն ու երկրպագուները «կպահանջեն նրա գլուխը»։

Ակումբի մարզական տնօրեն Գարսիա Պիտարխն արդեն իսկ կապ է հաստատել Ռաֆայել Բենիտեսի ներկայացուցիչների հետ։ Դա երկրպագուների համար հիանալի որոշում կլիներ։

Բայց խնդիրն այն է, որ սեփականատեր Պիտեր Լիմը գործակալ Ժորժե Մենդեշի ընկերն է, ով Մոուրինյոյի գործակալն է։ Իսկ Մոուրինյոն լարված հարաբերությունների մեջ է Բենիտեսի հետ»,- ասել է իսպանական ֆուտբոլի փորձագետ-լրագրող Գիլյեմ Բալագեն։

Այնուամենայնիվ, եթե «Վալենսիան» չկարողացավ հաղթել «Բետիսին» առաջիկա խաղում, Գարի Նևիլն, ամենայն հավանականությամբ, Լոնդոն մեկնող ինքնաթիռի տոմսեր կպատվիրի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա