Logo

Գարիկ Կարապետյան. «Ուրախ եմ, որ հաղթել եմ ու բարձր պահել ազգիս դրոշը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:38 / 22.04.2023Ծանրամարտ
Բացառիկ
null

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո Գարիկ Կարապետյանը (102 կգ) լրագրողների հետ զրույցում արտահայտել է իր տպավորությունները, հաղորդում է VNews-ի թղթակիցը:

- Գարի՛կ, ընդունիր մեր շնորհավորանքները. ի՞նչ է քեզ համար երիտասարդ տարիքում Եվրոպայի չեմպիոն դառնալը:

- Ամեն ինչ է. հիանալի է, որ հաղթել եմ ու բարձր պահել ազգիս դրոշը՝ չեմպիոն դառնալով իմ հայրենիքում: Շատ ուրախ եմ, որ սահմանեցի երեք ռեկորդ: Շնորհակալ եմ ծնողներիս ու մարզիչներիս, որ ինձ դաստիարակել ու մեծացրել են, օգնել հասնել նման հաջողության: Խոստանում եմ, որ դեռ շատ կլսեք իմ անունը:

- Հայրդ նույնպես ծանրորդ է, ռեկորդակիր: Ի՞նչ խորհուրդ տվեց քեզ մրցահարթակ բարձրանալուց առաջ:

- Ասաց, որ հավատամ ուժերիս:

- Պոկում վարժության ժամանակ լարվածության մեջ պահեցիր բոլորիս: Ինչպե՞ս կմեկնաբանես այդ մոտեցումդ:

- Խոսքեր չունեմ, չեմ կարող մեկնաբանել:

- Ինչպե՞ս կմեկնաբանես վրացի ծանրորդի հետ պայքարը:

- Թեժ պայքար էր, կցանկանամ, որ յուրաքանչյուր մրցմանը նման պայքար լինի:

Հիշեցնենք, Գարիկ Կարապետյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց՝ երկամարտում գրանցելով 392 կգ արդյունք:

ԵԱ-ում Հայաստանը երկամարտի մեդալների քանակը հասցրեց 8-ի։ Մրցումային նախորդ օրերի ընթացքում Գոռ Սահակյանը (67 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (92) հռչակվել են Եվրոպայի չեմպիոն, Տաթև Հակոբյանը (76 կգ)Անդրանիկ Կարապետյանը  (89 կգ) և Արա Աղանյանը (92 կգ) դարծել են արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել են բրոնզե մեդալ։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան նաև Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), ինչպես նաև Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Երևանյան ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Լալայանն ընդդեմ Տալախաձեի, Նասարն ընդդեմ Պիցոլատոյի. Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի 5 սուպերդիմակայությունները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա