Logo

Գառնաչո. «Ափսոս, որ չեմ կարողանա օգնել իմ թիմին մրցաշրջանի վճռորոշ հանդիպումներում»

21:32 / 14.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն ստացած վնասվածքի վերաբերյալ գրառում է կատարել սոցցանցերում:

«Շատ դժվար է բառերով արտահայտել իմ բոլոր զգացմունքները։ Ափսոս, որ չեմ կարողանա օգնել իմ թիմին մրցաշրջանի վճռորոշ հանդիպումներում։ Բայց սա ֆուտբոլի և մեր մասնագիտության մի մասն է: Ես ապաքինվելու տրամադրություն ունեմ»,- գրել է 18-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գառնաչոն անգլիական գրանդի կազմում մասնակցել է 30 հանդիպման, դարձել չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա