Logo

Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 03.04.2020Ռեժիսորներ
A5DA26C0 37A0 4CE4 8ADF 2DCF0E67CA58 - Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Այս օրերին մարդկության եթե ոչ մեծամասնությունը, ապա զգալի մասը տանն է՝ կարանտինային ինքնամեկուսացման մեջ։ Շատերը սպառում են սթրիմինգ հարթակների նորաթուխ սերիալներն ու ֆիլմերը, մյուսները վերանայում են վարակների թեմայով ամերիկյան բլոքբասթերներն ու մարտաֆիլմերը։

Հոգու վերելքի ու դրական լիցքերի ապահովման համար առաջարկում ենք մտածել միայն բարենպաստ երևույթների մասին և դիտել տաք գարնանա-ամառային ֆիլմեր՝ նախապես պատրաստելով մեզ տարվա ամենագայթակղիչ ժամանակաշրջանին, որը, հուսանք, շուտով բոլորս միասին կվայելենք անվնաս և ապահով պայմաններում։

5FEA7A57 35A9 49F0 A28C E7E2426BB42A 960x660 - Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

 

«Վիքի Քրիսթինա Բարսելոնա» / «Vicky Cristina Barcelona», 2008

Վուդի Ալենի ամենաջերմ, էսթետիկ ու գայթակղիչ ֆիլմերից մեկը, որը և՛ հոգու հանգստության փնտրտուքի, և՛ անձնական երջանկության որոնման, և՛ առհասարակ բալանսավորված կյանքի մասին է։ Մի փոքր խտացրած կարծրատիպային անտուրաժով պատկերված իսպանացի նկարիչների բոհեմը՝ ի դեմս Խավիեր Բարդեմի և Պենելոպե Քրուզի հերոսների, 90 րոպեով տեղափոխում է մեզ տաք ու դյութիչ Իսպանիա՝ համեղ, տեղական գինու, արևի և սպոնտան հաճույքների գիրկը։

6BD842FD 334E 4CFA 929E 6DA9B5866607 960x697 - Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

«Քլերի ծունկը» / «Le Genou De Claire», 1970

Դասական կինոյի վարպետ Էրիկ Ռոմերի ֆիլմը ինտելեկտուալների համար է՝ ինտելեկտուալների մասին։ Տաք ֆրանսիական Ալպերում ծավալվող մելոդրաման ամառային արձակուրդի, անդադար ինքնավերլուծության և արևայրուքի ու երիտասարդ մաշկի շնորհիվ գլուխը կորցրած հասուն տղամարդու մասին է, ում խելքահան է անում իրենից շատ ավելի երիտասարդ աղջկա ծունկը։ Կիրքի և ցանկության խորհրդանիշ դառնալով՝ այն վերածվում է վիրտուալ սիրավեպի դրդապատճառի և փոխում արձակուրդի տրամադրված տղամարդու ուղեղի աշխատանքը։

0D988B15 78E1 485F 925B B89924ED134D 960x540 - Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

«Լիալուսնի թագավորություն» / «Moonrise Kingdom», 2012

Ուես Անդերսոնի ամառային հեքիաթը՝ ըմբոստ երեխաների, առաջին սիրո և գիտակցված անհնազանդության մասին է։ Մեկը փախչում է ամառային ճամբարից, մյուսը՝ ծնողների հսկողությունից։ Ինչպես միշտ Անդերսոնի ֆիլմերի պարագայում կատարողականը հաղթում է բովանդակությանը, իսկ գերտաղանադավոր հայտնի ու սիրված դերասանների անսամբլը ստիպում է անդադար ժպտալ՝ շնչելով անտառների ու ծովափի թարմությունը։

03796246 98EF 4AB4 B8DA 3D0199FB12BA 960x540 - Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

«Սաղմոնաձկնորսությունը Յեմենում» /«Salmon Fishing in the Yemen», 2011

Շվեդ ռեժիսոր Լասե Հալսթրյոմի բրիտանական կատակերգությունը միջազգային հարաբերությունների ֆոնին ընթացող ձկնորսական գործունեության մասին է, որն անգլիական կենցաղից կտրում, տեղափոխում է Էվան ՄքԳրեգորին ու Էմիլի Բլանթի հերոսներին մեզ հետ միասին Յեմեն՝ լեռնային տեսարժան ձորեր ու լճակներ։ Հրաշք տեսարան, արկածային միջավայր ու բրիտանական հումոր՝ մերձարևելյան փաթեթավորմամբ։

A6CF9960 2645 4C8C A09A 02D0201F8B12 960x422 - Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

«Բնական ընտրություն» / «Natural selection», 2011

Այս կատակերգական դրամայի մասին հայկական Facebook-ի լրահոսում դեռևս երբեք չեն խոսել և շատ իզուր։ Այն ինքնաճանաչելիության հիանալի բացատրագիր է։ Լինդան հավատացյալ թեխասցի է, ամուսնացած տնային տնտեսուհի, որը խիստ հանկարծակի իր մահամերձ վիճակում գտնվող ամուսնուց իմանում է, որ վերջինս չափահաս որդի ունի, որն ապրում է Ֆլորիդայում։ Ամուսնու վերջին ցանկությունը կատարելու համար՝ կինը ուղևորվում է ճամփորդության, որն ավելի օգտակար է դառնում ոչ թե ամուսնու և տղայի հարաբերությունների, այլ հենց Լինդայի ներաշխարհի ու սեփական Եսի համար։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա