Logo

Գասպերինին խոստովանել է, որ «Վալենսիայի» հետ խաղի ժամանակ արդեն վարակված էր կորոնավիրուսով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 31.05.2020ՍՊՈՐՏ
picture 4 - Գասպերինին խոստովանել է, որ «Վալենսիայի» հետ խաղի ժամանակ արդեն վարակված էր կորոնավիրուսով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:46

-

-

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին պատմել է, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Վալենսիայի» դեմ կայացած պատասխան հանդիպման ժամանակ արդեն վարակված է եղել կորոնավիրուսով:

«Ես ինձ վատ էի զգում Վալենսիայում տեղի ունեցած խաղի նախօրեին, իսկ մրցավեճի երկրորդ խաղակեսում ավելի վատ էի: Եթե դուք նայեք լուսանկարները, ես այդքան էլ լավ տեսք չունեմ պահեստայինների նստարանին գտնվելիս: Դա մարտի 10-ին էր: 2 օր անց վատ քնեցի: Ես ախտանշաններ չունեի, սակայն զգում էի, որ հիվանդացել եմ:

Յուրաքանչյուր 2 րոպեն մեկ շտապ օգնության մեքենայի ձայն էր լսվում, քանի որ հիվանդանոցը մարզաբազայի հարևանությամբ էր: Դա նմանվում էր պատերազմական գոտու: Գիշերը մտածում էի՝ ինչ կլինի ինձ հետ, եթե հայտնվեմ այդ հիվանդանոցում: Չէի կարող գնալ այնտեղ այդ պահին, քանի որ դեռ շատ անելիքներ ունեի: Հաջորդ օրը կայացած թիմային ընթրիքի ժամանակ հասկացա, որ կորցրել եմ համի զգացողությունը: Քանի որ երբեք ախտանշաններ չէի ունեցել, թեստ չանցա, սակայն 10 օր առաջ կատարված արյան բաղադրության հետազոտությունը հաստատեց, որ ունեցել եմ COVID-19»,- Գասպերինիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

«Ատալանտա» – «Վալենսիա» մրցավեճն ավելի վաղ անվանվել էր «կենսաբանական ռումբ»: Իտալական թիմը 2 հանդիպումների հանրագումարում 8-4 հաշվով առավելության է հասել «չղջիկների» նկատմամբ և դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Պաշտոնական. Հայտնի է Ա սերիայի վերսկսման օրը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա