Logo

Գավաթային կրքեր Երևանում ու Էդուարդ Երանոսյանի պաշտոնանկությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 11.04.2017Հայկական ֆուտբոլ
17834273 1289145257805164 5578132450760820304 o - Գավաթային կրքեր Երևանում ու Էդուարդ Երանոսյանի պաշտոնանկությունը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 11-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը: «Փյունիկը» Երևանի ֆուտբոլի ակադեմիայում 2-1 հաշվով հաղթել է «Բանանցին»: Հաշիվը բացել է Նենադ Ինյացը, սակայն դաշտի տերերը կամային հաղթանակ են տոնել՝ շնորհիվ Պետրոս Ավետիսյանի հրաշալի գոլի և Արամ Բարեղամյանի ինքնագոլի:

  • Հայաստանի Առաջին խմբի առաջնության 17-րդ տուրում «Արարատ-2»-ը հյուրընկալել է «Շիրակ-2»-ին և առավելության հասել նվազագույն հաշվով: Հաղթական գնդակը հեղինակել է Դավիթ Ղանդիլյանը:
  • Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության A խմբի 4-րդ տուրում «Էսթեղլալը» հյուրընկալվելիս 1-1 հաշվով է ավարտել Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ հանդիպումը: Հրայր Մկոյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Էսթեղլալը» խմբում առաջին հորիզոնականում է:
  • Հենրիխ Մխիթարյան. «Շատերը պարզապես ծիծաղում էին և ասում, որ ես երբեք այսպիսի բարձունքի չեմ հասնի: Բայց ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում, ես դա հասկացա, երբ տեղափոխվեցի «Բորուսիա»: Ես երազում էի աշխարհի լավագույն թիմերից մեկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես գալ, հիմա ես այստեղ եմ»:
  • Հայազգի մասնագետ Էդուարդ Երանոսյանը պաշտոնանկ է եղել Պլովդիվի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի պաշտոնից: Նրա ղեկավարած թիմը Բուլղարիայի առաջնության վերջին տուրում 0-5 հաշվով պարտվել էր «Լևսկիին», որից հետո «Լոկոմոտիվը» զբաղեցնում էր 5-րդ հորիզոնականը:
  • «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ով Մակեդոնիայի առաջնության՝ «Պելիստերի» հետ մրցավեճում (3-1) դարձել էր գոլի հեղինակ, մակեդոնական ԶԼՄ-ների կողմից ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում: Նա 5 բալանոց համակարգով ստացել է 3,5 գնահատականը:
  • Էդգար Մանուչարյան. «Ես «Ուրալ» չեմ վերադարձել ժամանակ հաշվելու և գումարներ աշխատելու համար: Բոլորը գիտեն, որ ես կարող եմ օգնել թիմին: Որոշ գործակալներ ինձ ստեցին: Ես սպասում-սպասում էի առաջարկների: Այնուհետև ժամանակը սպառվում էր, տրանսֆերային պատուհանը՝ փակվում: Եվ վերջին պահին առաջարկ էի ստացել Թայլանդից, թեև ինքս հասկանում էի, որ կարող եմ ավելին»:
  • Բելգիայի 2-րդ դիվիզիոնի 25-րդ տուրում «Հևեռլի Լուվեն-2»-ը հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության է մատնել «Սերկլ-Բրյուգե-2»-ին: Բեն Յագանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: Յագանը փոխարինվել է 89-րդ րոպեին: «Հևեռլի Լուվեն-2»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
  • Ավստրիայի 6-րդ դիվիզիոնի 16-րդ տուրում «Յունիոն Նոյհոֆենը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջել է «Մաուեր-Ամշտետենին»: Գևորգ Բադալյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Յունիոն Նոյհոֆենը» 14-րդ հորիզոնականում է:
  • Յուրա Մովսիսյանը, ով ամերիկյան ՄԼՍ-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում դարձել էր գոլի հեղինակ, տեղական ԶԼՄ-ների կողմից ընդգրկվել է մրցափուլի խորհրդանշական հավաքականում:
  • Արգենտինայի Պրիմերայի 19-րդ տուրում «Տեմպերլեյը» հյուրընկալվելիս մեկական գնդակ է փոխանակել «Խիմնասիա և Էսգրիմայի» հետ: Մաուրո Գևգեոզյանը փոխարինվել է 90-րդ րոպեին: «Տեմպերլեյը» 30 թիմերի մրցապայքարում 22-րդ հորիզոնականում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա